Կիպրոսյան բանկերը կորցրել են ԱՎՏՈՎԱԶ–ի գումարները

13.04.2013 13:56
Կիպրոսյան բանկերը կորցրել են ԱՎՏՈՎԱԶ–ի գումարները

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. Եվս մեկ խոշորագույն ռուսական ընկերություն կիպրոսյան ճգնաժամի գերին է դարձել։ ԱՎՏՈՎԱԶ–ը ռիսկի է դիմում` կորցնել իր միջոցների մի մասը, որոնք գտնվում են Կիպրոսի բանկերում։

Ինչպես ասվում է ընկերության հաշվետվության մեջ, 2012թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ կիպրոսյան բանկերում ԱՎՏՈՎԱԶ–ը 641 մլն ռուբու չափով միջոց է տեղաբաշխել։ Վտանգ կա, որ այդ միջոցների մի մասը չի վերադարձվի, ասվում է հաղորդագրության մեջ։ Տվյալ ֆինանսական հաշվետվության հաստատման օրվանից ղեկավարությունը դժվարանում է գնահատել պոտենցիալ վնասների գումարը, հաղորդում է rbc.ru–ն։

Նախկինում տեղեկացվում էր, որ նման իրավիճակում է հայտնվել նաև «Սովկոմֆլոտ» ԲԲԸ ռուսական նավագնացական ընկերությունը։ Այն նույնպես կարող է կորցնել Laiki կիպրոսյան բանկում տեղաբաշխված 25,8 մլն դոլարի մի մասը (2013թ.–ի մարտի 25–ի դրությամբ), որը վերակազմավորման է ենթակա։ Այժմ հիմնադրամները սառեցված են և դրանց հասանելիությունը փակ է։ Միաժամանակ ընկերությունը նաև չի կարող հստակ որոշել պոտենցիալ վնասների գումարի չափը, որոնք առաջացել են Կիպրոսի ընթացիկ բանկային քաղաքականությունից։ –0–


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև