ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը փետրվարի վերջին գերազանցել է 127,6 մլրդ դրամը

13.04.2013 17:50
ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը փետրվարի վերջին գերազանցել է 127,6 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը 2013թ.-ի փետրվարի վերջին կազմել է մոտ 127,6 մլրդ դրամ՝ հունվարի համեմատ ավելանալով 0,7 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Տվյալների համաձայն, տրամադրված հիփոթեքային վարկերի ընդհանուր պորտֆելում դրամային վարկերի ծավալը կազմել է 63,1 մլրդ դրամ` հունվարի համեմատ նվազելով 0,9 տոկոսով, իսկ արտարժութային վարկերի ծավալը` 64,4 մլրդ դրամ` նախորդ ամսվա համեմատ աճելով 2,3 տոկոսով։

Միաժամանակ ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում հիփոթեքային վարկերի մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 7.8 տոկոս։

Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսությունում տրված վարկերի ընդհանուր ծավալը 2013 թվականի փետրվարի վերջին կազմել է շուրջ 1639,9 մլրդ դրամ` հունվարի համեմատ աճելով 2,3 տոկոսով:

2013թ.-ի փետրվարի 28-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: ($1 – 417,65 դրամ է):-0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև