Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $103,8 մլն

15.04.2013 11:39
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $103,8 մլն

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 8-13–ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $103,8 մլն՝ մեկ դոլարի դիմաց 417,56  դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ 6  մլն եվրո և ավելի քան 662,6 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 543,39 դրամ և 1 ռուբլու դիմաց 13,32 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 109,6  մլն դոլար, շուրջ 12,7 մլն եվրո և շուրջ 118,6 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 418,79 դրամ, 1 եվրոյի դիմաց 547,21 դրամ, ռուբլու դիմաց՝ 113,48 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, ապրիլի 1–7-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33,1 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 31,6 մլն դոլար: ($1–ը 417,40 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև