Մետաղների շուկա. վատատեսության ալիք է բարձրացել ոսկու և պղնձի շուկայում

15.04.2013 14:59
Մետաղների շուկա. վատատեսության ալիք է բարձրացել ոսկու և պղնձի շուկայում

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ, ինչպես ենթադրում էինք, ոսկու շուկայի առուվաճառքները գների փոքր–ինչ բարձրացումով մեկնարկեցին` հաշվի առնելով նախորդ ուրբաթ հրապարակված ԱՄՆ–ի զբաղվածության շուկայից ստացված հիասթափեցնող տվյալները։ Դրա արդյունքում, երեքշաբթի` ապրիլի 9–ին, թանկարժեք ակտիվի գնանշումները հասան իրենց շաբաթվա առավելագույնին` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1590,31 ԱՄՆ դոլար։

Սակայն չորեքշաբթի օրվանից իրավիճակը փոխվեց դեղին մետաղի օգտին, այն բանից հետո, երբ նշված ժամանակից շուտ հրապարակվեցին ԱՄՆ ԴՊՀ վերջին նիստի արձանագրությունները։ Դրանք մատնանշեցին, որ կոմիտեի անդամները շարունակում են քանակական խթանման ծրագրի ավարտի ժամկետների վերաբերյալ թեժ բանավեճերը։ Որոշ ղեկավարներ մարտյան նիստի ժամանակ համաձայնեցին, որ ԴՊՀ–ն շարունակի ակտիվների գնման ծրագիրը` ամենաքիչը մինչև տարվա կեսը։ Մյուսները` որ FOMC–ն կշարունակի ծրագիրը ընթացիկ տեմպերով` մինչև 2013 և 2014թ.–ի վերջը։ Ըստ էության` այդ արձանագրությունները ոսկու վաճառքի իջեցնող կեռը դարձան։

Վատատեսության ալիքը ուրբաթ բարձրացավ ոսկու շուկայում, քանի որ ներդրողները նախկինի պես խուսափում էին տվյալ ակտիվի գնումից։ Համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպերի վերաբերյալ մտավախությունները նույնպես լավատեսություն չավելացրեցին շուկայի մասնակիցների մոտ։ Այդ ֆոնին նվազեցին ոչ միայն թանկարժեք, այլ նաև արդյունաբերական մետաղները, նավթը և ԱՄՆ–ի պարտատոմսերը։ Բացի այդ, 1524,0 ԱՄՆ դոլար հիմնական աջակցությունից ցածր ոսկու գների անկումը հրահրեց վաճառքի ստոպ-հրաման` կտրուկ ուժեղացնելով նվազումը։ Արդյունքում` ոսկու արժեքը նախորդ շաբաթ անցնելով զգալի տեխնիկական մակարդակներ, նվազեց 6,02 տոկոսով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1482,29 ԱՄՆ դոլար` 2011թ.–ի դեկտեմբերից ի վեր ցուցադրելով ամենազգալի շաբաթական անկումը։

Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու գնանշումները հավանաբար կգտնվեն ճնշման տակ` մետաղների շուկայում մասնագիտացված հիմնադրամներից ստացված միջոցների շարունակվող արտահոսքի ֆոնին։ Քանի որ շուրջ զրոյական կամ դրական իրական տոկոսադրույքների շրջանում ոսկին կորցնում է իր գրավչությունը` որպես պաշտպան ակտիվ։ Տվյալ ակտիվի գները նույնպես շարունակում են մնալ ճնշման տակ` հաշիվ առնելով այն, որ մետաղների շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցները կրճատում են իրենց երկար դիրքերի չափերը։ Վերջին շաբաթական հաշվետվությունում այդ տվյալները ներկայացրել է CFTC  հումքի ֆյուչերսների առևտրի կոմիտեն։ Առաջիկա հինգ առևտրային օրերին որպես աջակցություն կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1450,0 ԱՄՆ դոլարը։
Տեխնիկական վերլուծության տեսանկյունից ոսկու գնանշումների հեռանկարները նույնպես շատ են վատացել այն բանից հետո, երբ դրանք առաջ են անցել «ցլային շուկայի» համար շեմ համարվող աջակցության առանցքային մակարդակից։

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղի դինամիկայի վրա կարող է նաև ազդել ԱՄՆ–ից և եվրագոտուց նախատեսված մակրոտնտեսական վիճակագրությունը։ Ամերիկյան նորություններից պետք է ուշադրություն դարձնել մարտին գրանցված սպառողական գների ցուցիչի, արդյունաբերական արտադրության ծավալների փոփոխության և բնակշուկայի թվերի վրա։ Եվրոպական նորություններից պետք է առանձնացնել ապրիլին գրանցված ZEW ինստիտուտից Գերմանիա գործնական միջավայրի տրամադրությունների ցուցիչի տվյալների հրապարակումը, ինչպես նաև մարտին գրանցված եվրագոտու սպառողական գների ցուցիչը։ Այն դեպքում, եթե արդարացվեն կանխատեսումները և ԱՄՆ–ի ու եվրագոտու գնաճի տեմպերը կանխատեսված` տարեկան կտրվածքով 1,6% և 1,7% համապատասխան, ցածր գտնվեն, ոսկին կարող է շարունակել իր նվազումը։

Սակայն եթե տվյալ վիճակագրությունը կանխատեսվածից բարձր գտնվի, ոսկու գնանշումները կարող են փոքր–ինչ բարձրանալ։ Ոսկու գնաշնումներին կարող են աջակցել ցածր գնային մակարդակներում Ասիայի զգույշ ֆիզիկական գնումները, ինչպես նաև կտրուկ նվազումից հետո դիրքերի մասնակի ֆիքսացիան։  Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու համար դիմադրության մակարդակ կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1510,0 ԱՄՆ դոլար նշանակումը։

Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքը նվազեց 0,34 տոկոսով` մեկ ֆունտ պղնձի դիմաց կազմելով 3,3315 ԱՄՆ դոլար։ Դրա պատճառը շաբաթվա վերջի ուժեղ նվազող միտումն էր` հաշվի առնելով առևտրահումքային ակտիվների շուկայի վատատեսությունը։ Բացի այդ, ԱՄՆ–ի տնտեսության վերաբերյալ թույլ մակրոտվյալներն էապես ուժեղացրեցրին համաշխարհային շուկայում կարմիր մետաղի պահանջարկի վերաբերյալ մտավախությունները։

Այդուհանդերձ, շաբաթվա սկզբին այդ ակտիվի գները թանկացան` հասնելով երկուշաբաթյա առավելագույն նշանակմանը` 3,4495 ԱՄՆ դոլարի` Չինաստանի արտաքին առևտրի վերաբերյալ հրապարակված տվյալների ֆոնին, որոնք մետաղի ներմուծման էապես բարձր ծավալ ցուցադրեցին։ Միաժամանակ իր հիմնական մրցակիցների նկատմամբ ամերիկյան արժույթի նվազումը նույնպես լավատեսություն ավելացրեց։

Միաժամանակ Լոնդոնի մետաղների բորսայում տվյալ ակտիվի բորսային պաշարի ռեկորդային նոր աճն ընթացիկ շաբաթ նույնպես խոչընդոտեց կարմիր մետաղի գնանշումների աճին։

Առաջիկա շաբաթվա ընթացքում պղնձի արժեքը կորոշվի ԱՄՆ–ից և Չինաստանից ստացված տնտեսական նորություններով։ Մասնավորապես երկուշաբթի` ապրիլի 15–ին, շատ չինական մակրոտնտեսական վիճակագրություն է նախատեսված` առաջին եռամսյակի ՀՆԱ–ն, մարտի  արդյունաբերական արտադրությունը և մանրածախ առևտուրը։ Պղնձի դինամիկայի վրա ընթացիկ շաբաթ ազդեցություն կունենա մարտի ԱՄՆ–ի անշարժ գույքի և արդյունաբերության շուկայի վիճակագրությունը։ Սպասումների համաձայն` Չինաստանից և ԱՄՆ–ից ստացված տնտեսական ցուցանիշները դրական դինամիկա կցուցադրեն, դրա հետևանքով պղնձի արժեքը կարող է աճել` մինչև մեկ ֆունտ պղնձի դիմաց կազմելով 3,40 ԱՄՆ դոլար։

Սակայն, եթե չնայած կանխատեսումներին, այդ երկու երկրներից ստացված մակրոտնտեսական վիճակագրությունը հուսադրող չգտնվի, պղնձի արժեքը կարող է նվազել` մեկ ֆունտ պղնձի դիմաց կազմելով 3,24 ԱՄՆ դոլար նշանակման նկատմամբ։  Այդուհանդերձ, տեխնիկական վերլուծության տեսանկյունից, տվյալ ակտիվի միջինժամկետ հեռանկարները մենք գնահատում ենք որպես չափավոր բացասական, դեռ գները մնում են մեկ ֆունտ պղնձի դիմաց 3,4782 դոլար հաշվարկային դիմադրության մակարդակից ցածր։ –0–

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև