ՀՀ վարկային կազմակերպությունների ակտիվները փետրվարին աճել են 3.6%-ով՝ կազմելով 176,7 մլրդ դրամ

15.04.2013 17:38
ՀՀ վարկային կազմակերպությունների ակտիվները փետրվարին աճել են 3.6%-ով՝ կազմելով 176,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները փետրվարի ընթացքում ավելացել են 3.6 տոկոսով և փետրվարի 28–ի դրությամբ կազմել են 176,7 մլրդ դրամ, տեղեկանում ենք ՀՀ ԿԲ կայքում հրապարակված ամենամսյա տեղեկագրից։

Ըստ ԿԲ հաշվետվության, վարկային կազմակերպությունների ընդհանուր պարտավորությունները գերազանցել են 108.5 մլրդ դրամը՝  հունվարի համեմատ գրանցելով 1.5 տոկոսանոց աճ:

Միաժամանակ Հայաստանի վարկային կազմակերպությունների հաշվեկշռային ընդհանուր կապիտալը փետրվարին ավելացել է 7.2 տոկոսով և մայիսի վերջի դրությամբ կազմել շուրջ 68.2 մլրդ դրամ:

Միաժամանակ, Հայաստանի վարկային կազմակերպությունների չտեղաբաշխված շահույթը 2013 թ.-ի փետրվարի վերջին կազմել է 891 մլն  դրամ՝ հունվարի համեմատ ավելանալով 78.4 տոկոսով։

2013թ.-ի փետրվարի 28-ի դրությամբ` Հայաստանում գրանցվել է 32 վարկային կազմակերպություն: (1 դոլարը`417,40 դրամ)։ –-0


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև