Հայաստանում ապրիլի 15–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 417 դրամ է կազմել

15.04.2013 18:21
Հայաստանում ապրիլի 15–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 417 դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 15–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 417 դրամ է կազմել:

Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 2,46 մլն դոլարի (շուրջ 1.02 մլրդ դրամ) 14 գործարք: Միաժամանակ ապրիլի 15–ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել:

Ապրիլի 15–ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 416.90 դրամ, 1 եվրոն՝ 544.64  դրամ: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև