Երկուշաբթի ոսկու գների անկումը ռեկորդային է 30 տարվա կտրվածքով

16.04.2013 12:01
Երկուշաբթի ոսկու գների անկումը ռեկորդային է 30 տարվա կտրվածքով

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ոսկու ապրիլյան ֆյուչերսները երկուշաբթի Նյու Յորքի բորսայում նվազել են 9.4 տոկոսով` ունցիայի դիմաց մինչև 1360.60 դոլար` մեկօրյա ռեկորդային նվազում ցուցադրելով վերջին 30 տարիների կտրվածքով։

Երեքշաբթի սփոթ–շուկայում ոսկին շարունակում է էժանանալ` կորցնելով ևս 1.9 տոկոս և հասնելով ունցիայի դիմաց 1321.95 դոլարի, հայտնում է Ինտերֆաքսը` հղում անելով Bloomberg գործակալությանը։

Չինական տնտեսության աճի տեմպերի դանդաղման, ԱՄՆ–ի արևելքում արդյունաբերական արտադրության ոչ շատ լավ տվյալների, ինչպես նաև նախորդ հինգշաբթի օրվանից գնաճի արագացման նկատմամբ ներդրողների մտավախությունների թուլացման ֆոնին ոսկին արդեն կորցրել է ավելի քան 200 դոլար։ Կորուստներ են կրում նաև այլ շուկաներ` ներառյալ արծաթի և հումքային ապրանքների շուկան։

Dow Jones Industrial Average ցուցիչը երկուշաբթի կորցրել է 1.8 տոկոս, նվազումը երեքշաբթի շարունակվում է նաև ասիական ֆոնդային շուկաներում։

2013 թվականի սկզբից ոսկու արժեքը նվազել է 20 տոկոսով, թեև 2012 թվականի արդյունքներով թանկարժեք մետաղը թանկացել է 12 տոկոսով։ Ոսկու գինն աճել է վերջին 10 տարիներին` համաշխարհային անկայուն տնտեսության պայմաններում խաղաղ հանգրվան դառնալով ներդրողների համար։

Բորսայում (ETF) սակարկող ոսկու ֆոնդերում ներդրումների ծավալը կրճատվում էր ռեկորդային տեմպերով 2013 թվականի առաջին եռամսյակում  և նվազում էր վերջին ինը շաբաթների ընթացքում։ Ոսկու ETF–ում ներդրումներն ապրիլի 12–ին նվազել են մինչև 2 հազար 406.16 տոննա, ինչը նվազագույն արժեք է օգոստոսից ի վեր։ -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև