Հայաստանի ԿԲ–ն երկարաժամկետ ՊԳՊ է տեղաբաշխել` 3 մլրդ դրամ գումարի չափով

16.04.2013 15:58
Հայաստանի ԿԲ–ն երկարաժամկետ ՊԳՊ է տեղաբաշխել` 3 մլրդ դրամ գումարի չափով

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը ապրիլի 16–ին երկարաժամկետ ՊԳՊ է տեղաբաշխել` 3 մլրդ դրամ ծավալով։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից, 2015թ.–ի ապրիլի 29–ը մարման ժամկետով պետական երկարաժամկետ AMGN36294159 թողարկման պարտատոմսեր են տեղաբաշխվել։

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 8,720 մլրդ դրամ, որից 8,720 մլրդ դրամը` մրցակցային հայտերով։

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ։ Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.5917 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.8800տոկոս: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 989 696 033 դրամ: ($1 – 416,90 դրամ է)։  –-0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև