Լոնդոնում ոսկու գինը նվազել է 2,7%–ով և 2011թ.–ի փետրվարից ի վեր առաջին անգամ կազմել է մեկ տրոյական ունցիայի դիմաց 1380 դոլարից ցածր

16.04.2013 19:34
Լոնդոնում ոսկու գինը նվազել է 2,7%–ով և 2011թ.–ի փետրվարից ի վեր առաջին անգամ կազմել է մեկ տրոյական ունցիայի դիմաց 1380 դոլարից ցածր

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում spot ոսկու գինը առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) համեմատ նվազել է 2,7 տոկոսով և 2011թ.–ի փետրվարից ի վեր կազմել է մեկ տրոյական ունցիայի դիմաց 1380 դոլարից ցածր։ Լոնդոնում ոսկու AM Fixing գինն այսօր պաշտոնապես կազմել է մեկ տրոյական ունցիայի դիմաց 1378,00 դոլար։ Դա ամենացածր ցուցանիշն է 2011թ.–ի փետրվարի 17–ից ի վեր մոտ 26 ամսվա ընթացքում։

Ինչպես հաղորդում է РБК–ն, Լոնդոնում ոսկու տրոյական ունցիան էժանացել է 38,00 դոլարով` սրբագրվելով ժամկետային շուկայի ընթացիկ գներով։ Այսպես, գների հրապարակման պահին առաջիկա մատակարար ամսվա ոսկու AM Fixing ֆյուչերսը Նյու Յորքի COMEX բորսայում վաճառվել է մեկ տրոյական ունցիայի դիմաց 1321,5-1380,4 դոլար միջակայքում, իսկ վերջին գործարքի գինը կազմել է մեկ տրոյական ունցիայի դիմաց 1378,1 դոլար։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև