Կիպրոսի ֆինանսների նախարարը կրկին խոսել է ոսկու պահուստի մի մասի վաճառքի հնարավորության մասին

17.04.2013 16:15
Կիպրոսի ֆինանսների նախարարը կրկին խոսել է ոսկու պահուստի մի մասի վաճառքի հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. Առաջիկա մի քանի ամիսներին Կիպրոսը կարող է վաճառել ոսկու պահուստի մի մասը, հայտնել է Կիպրոսի ֆինանսների նախարար Խարիս Գեորգիադիսն ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` հրաժարվելով հնչեցնել հնարավոր տրանզակցիայի կամ այն գումարի չափը, որը հանրապետությունը մտադիր է ներգրավել այդ օպերացիայի արդյունքում, հայտնում է РБК–ն` վկայակոչելով Reuters–ին։

Գեորգիադիսը միաժամանակ նշել է, որ այդ հարցում վերջին խոսքը երկրի Կենտրոնական բանկինն է։ «Հենց ԿԲ–ն պետք է վերջնական որոշում կայացնի ոսկու պաշարը «բացելու» մասին»,– ասել է Գեորգիադիսը։

Ավելի վաղ կիպրոսյան իշխանությունները հաստատել են, որ ոսկու պահուստի մի մասի վաճառքը դիտարկվում է որպես 400 մլն եվրո ծավալով անհրաժեշտ գումարի ներգրավման միջոցներից մեկը։

Միաժամանակ նախորդ շաբաթ Կիպրոսի Կենտրոնական բանկը, որը Գեորգիադիսի խոսքով, պատասխանատու է վերջնական որոշման համար, հայտնել էր, որ մտադիր չէ վաճառելու իր ոսկու պաշարը։ «Կիպրոսի ԿԲ–ն հասկացրեց, որ իր ոսկու պաշարների վաճառքը միայն բանկին է վերաբերում և ուրիշ ոչ ոքի։ Կիպրոսի ԿԲ–ի ոսկու կուտակած պաշարի մի մասի իրացման մասին որոշումն ընդունվում է միայն բանկի տնօրենների խորհրդի կողմից»,– ապրիլի 11–ին հայտնել է վարկային կազմակերպության մամուլի քարտուղար Ալիկի Ստիլիանուն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև