Հայաստանում ապրիլի 17–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 417 դրամ է կազմել

17.04.2013 17:00
Հայաստանում ապրիլի 17–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 417 դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ17 ապրիլի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 17–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 417 դրամ է կազմել:

Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 2,35 մլն դոլարի (շուրջ 979,95 մլն դրամ) 15 գործարք: Միաժամանակ ապրիլի 17–ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել:

Ապրիլի 17–ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 416,65 դրամ, 1 եվրոն՝ 548,19 դրամ: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև