Ազգային Հիփոթեqային Ընկերության պարտատոմսերը տեղաբաշխվել են NASDAQ OMX Armenia բորսայում

17.04.2013 20:01
Ազգային Հիփոթեqային Ընկերության պարտատոմսերը տեղաբաշխվել են NASDAQ OMX Armenia բորսայում

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել արժեթղթերի տեղաբաշխում: Տեղաբաշխվել են «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը` մեկ միլիարդ ՀՀ դրամ ծավալով:

Պարտատոմսերը տեղաբաշխվել են եվրոպական փակ աճուրդից հետո, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ազգային Հիփոթեքային Ընկերության մամուլի ծառայությունից։

Ազգային Հիփոթեքային Ընկերության (ԱՀԸ) պարտատոմսերը տեղաբաշխվել են 100%-ով և տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 954,559,170.40 ՀՀ դրամ, պահանաջարկը` 1,192,915,825 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9,3647%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 9,5006%:
Հաղորդագրության համաձայն, տեղադրվել է Ազգային հիփոթեքային ընկերության (ԱՀԸ)` 100 հազար դրամ անվանական արժեքի 10 հազար պարտատոմս` 6 ամիս մարման ժամկետով։ Փակ աճուրդին մասնակցել է բորսայի 5 անդամ։

Սա ԱՀԸ–ի պարտատոմսերի հինգերորդ թողարկումն է` արտատոմսերի առաջին և երկրորդ թողարկումները (NMCCB1 և NMCCB2) 2011-2012թթ.-ին տեղաբաշխվել էին Բորսայում, թույլատրվել առևտրին Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում, այնուհետև, համապատասխանաբար, 24.05.2012թ.-ին և 06.12.2012թ.-ին մարվել և դուրս եկել բորսայական շրջանառությունից: ԱՀԸ-ի պարտատոմսերի երրորդ թողարկումը (NMCCB3) թույլատրվել է առևտրին Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում 25.09.2012թ.-ին և շրջանառվելու է մինչ 25.03.2013թ.:

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՓԲԸ–ն վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն է, գրանցվել է և լիցենզավորվել է 2011 թվականին Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից, որն ընկերության միակ հիմնադիրն ու բաժնետերն է։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի արտոնագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև