Mon, 15 December
3.1 C
Yerevan
USD: 381.70 RUB: 4.80 EUR: 448.19 GEL: 141.59 GBP: 510.68

Արարատբանկը 7 մլն դոլար վարկային ռեսուրս է ներգրավել Սևծովյան առևտրի և զարգացման բանկից

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արարատբանկը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱԶԲ) հետ ստորագրել է 7 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, վարկը կուղղվի արտադրության, առևտրի, ծառայությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի բիզնես ծրագրերի իրականացմանը` տնտեսվարողների համար ապահովելով մատչելի և մրցունակ պայմաններ: Այս միջոցները բիզնեսի ներկայացուցիչներին կտրամադրվեն մինչև 5 տարի մարման ժամկետով, տարեկան 12-14 տոկոս դրույքաչափով:

Բանկից նշում են, որ սա Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ համագործակցության առաջին ծրագիրն է: Միկրո և փոքր բիզնեսի վարկավորման ոլորտում դիրքավորված Արարատբանկը ՍԱԶԲ-ի հետ համագործակցության շնորհիվ առավել կընդլայնի այս ոլորտի վարկային պորտֆելը:

Բանկի ակտիվները 2013թ. առաջին եռամսյակում տարեսկզբի համեմատությամբ աճել են 1.6%-ով և կազմել 115,5 մլրդ ՀՀ դրամ: Վարկային ներդրումներն աճել են 7.1%-ով` կազմելով 57.5 մլրդ ՀՀ դրամ, իսկ հաճախորդներից ներգրավված ժամկետային ավանդները` 14.5%-ով` կազմելով 23.1 մլրդ ՀՀ դրամ: 2013 թվականի մարտի 31-ի դրությամբ Արարատբանկի ընդհանուր կապիտալը կազմել է` 17.4 մլրդ, պարտավորությունները` 98.1 մլրդ ՀՀ դրամ: Հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով բանկի զուտ շահույթը կազմել է 729 մլն ՀՀ դրամ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում ներդրումային բում է․ հնարավորություններ, խոչընդոտներ և մոլորություններ

«ԱՌԿԱ» գործակալությունը Sirius Capital ներդրումային ընկերության գործադիր տնօրեն և կառավարող մասնակից Արարատ Մկրտչյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ ձևավորել ներդրումային պորտֆելը, Հայաստանի ընթացիկ ներդրումային միջավայրի և ներդրումների հիմնական միֆերի մասին

Հայաստանում ներդրումային պրոդուկտների նկատմամբ պահանջարկը գերազանցում է առաջարկը․ Freedom Broker Armenia–ի տնօրեն

Նմանատիպ տեղաբաշխումներն անհրաժեշտ են հենց նրա համար, որպեսզի ներդրողներին հնարավորություններ ընձեռվեն

UBPay-ը համագործակցություն է սկսել դրամական փոխանցումների iSend համակարգի հետ

Նոր համագործակցությունն ընդլայնում է UBPay-ի հաճախորդների հնարավորությունները՝ դրամական փոխանցումները հասանելի դարձնելով դեպի ԱՄՆ, Կանադա, Հնդկաստան, Ավստրալիա, Սինգապուր և եվրոպական երկրներ

Կառավարությունն ավելի քան 3,2 մլրդ դրամ է հատկացրել կենսաթոշակառուների և նպաստառուների հետվճարի ծրագրի շրջանակում

Նշված գումարը կուղղվի 2025թ․–ի հոկտեմբեր–դեկտեմբերի հետվճարի վճարմանը

ՀՀ–ում կներդրվի անկանխիկ առևտրի հետվճարի համակարգ

Ցանկացած քաղաքացի առևտրի անկանխիկ վճարումներից 2 տոկոս հետվճար է ստանալու նույն քարտին՝ ինքնաշխատ եղանակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img