«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ընդհանուր ակտիվները 2013թ.–ի 1-ին եռամսյակում ավելացել են 15%–ով և 123,4 մլրդ դրամ կազմել

18.04.2013 12:23
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ընդհանուր ակտիվները 2013թ.–ի 1-ին եռամսյակում ավելացել են 15%–ով և 123,4  մլրդ դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2013թ. 1-ին եռամսյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն արձանագրել է հիմնական ցուցանիշների աճ` 2012թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ:

2013թ.–ի ապրիլի մեկի դրությամբ Բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 123,4  մլրդ ՀՀ դրամ, որի աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 15,9 մլրդ ՀՀ դրամ կամ 15 %: Հաճախորդներին տրամադրված վարկերի և այլ փոխառությունների  ծավալը կազմել է 93,9 մլրդ ՀՀ դրամ` 2012թ. միևնույն ժամանակահատվածում ավելանալով 11,4 մլրդ ՀՀ դրամով կամ 14%-ով:

Բանկի ընդհանուր պարտավորությունները 01.04.2013թ. դրությամբ կազմել են  106,4 մլրդ ՀՀ դրամ` 2012թ. համեմատ ավելանալով 14,9 մլրդ ՀՀ դրամով կամ 16%-ով: Ընդ որում` ֆիզիկական անձանց միջոցները կազմել են 31,9 մլրդ ՀՀ դրամ`ավելանալով 11,8 մլրդ ՀՀ դրամով կամ 59%-ով:

2013թ.–ի ապրիլի մեկի դրությամբ Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 17 մլրդ ՀՀ դրամ, ինչը 2012թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1 մլրդ ՀՀ դրամով կամ 6.5%-ով:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ-ին, որի 100% բաժնետերն է հանդիսանում խոշորագույն ռուսաստանյան բանկերից մեկը` «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն: 2012թ. տարեվերջի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցների թիվը կազմում էր 462 (Գլխամասային գրասենյակում` 196 և մասնաճյուղերում` 266 աշխատակից): Բանկն ունի 16 մասնաճյուղ, որից 7-ը` Երևանում և 9-ը` մարզերում:  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25