ՀՀ բանկային համակարգի համախառն պարտավորությունները 1-ին եռամսյակում աճել են 7,17%–ով` մինչև 2 145,1 մլրդ դրամ

18.04.2013 13:53
ՀՀ բանկային համակարգի համախառն պարտավորությունները 1-ին եռամսյակում աճել են 7,17%–ով` մինչև 2 145,1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները 2013 թվականի մարտի 31–ի դրությամբ կազմել են 2 145,1 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 7,17 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` համախառն պարտավորությունների մեծությամբ առաջատար է դարձել Ամերիաբանկը՝ 270,8 մլրդ դրամ ցուցանիշով` տարեսկզբից ավելանալով 29,96 տոկոսով։ Հայաստանի բանկային համակարգի համախառն պարտավորություններում այս բանկին բաժին է ընկել ընդհանուրի 12,6 տոկոսը։

Համախառն պարտավորությունների ծավալով երկրորդ հորիզոնականում է ՎՏԲ–Հայաստան բանկը` 206,9 մլրդ դրամով (աճը` 14,01%), ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ` 202,3 մլրդ դրամով (աճը` 1,56%), այնուհետև` Արդշինինվեստբանկը` շուրջ 185,2 մլրդ դրամով (աճը` 10,17%), HSBC Բանկ Հայաստանը` մոտ 184,4 մլրդ դրամով (աճը` 4,81%)։

2013 թվականի մարտի 31–ի դրությամբ Հայաստանում 21 առևտրային բանկ է գրանցված։ ($1 –ը` 416,65 դրամ)-0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև