ԲՌԻԿՍ բանկը 2015 թվականից շուտ չի ստեղծվի. ՌԴ ֆինանսների փոխնախարար

18.04.2013 13:59
ԲՌԻԿՍ բանկը 2015 թվականից շուտ չի ստեղծվի. ՌԴ ֆինանսների փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԲՌԻԿՍ բանկի ստեղծումը կտևի ոչ պակաս, քան մեկուկես տարի, զարգացման նոր բանկը կստեղծվի ոչ շուտ, քան 2015 թվականին, լրագրողներին է հայտնել ՌԴ Ֆինանսների նախարարի տեղակալ Սերգեյ Ստորչակը, գրում է ՌԻԱ Նովոստին։

ԲՌԻԿՍ երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) առաջնորդները մարտին հարավաֆրիկյան Դուրբանում հեռանկարային ճանաչեցին բանկի ստեղծման գաղափարը և պայմանավորվեցին շարունակել այս թեմայի քննարկումը։

Ելույթ ունենալով չորեքշաբթի Վաշինգտոնում Պետերսոնի համաշխարհային էկոնոմիկայի ինստիտուտի սեմինարին` Ստորչակը նշել է, որ մի շարք հարցեր չլուծված են մնացել։ Մասնավորապես, չեն լուծվել ԲՌԻԿՍ զարգացման բանկի հայտարարված և դրված կապիտալի չափին և այդ ինստիտուտի կառավարման ձևերին վերաբերող հարցերը։ Միաժամանակ, նախագծային կամ ենթակառուցվածքային ֆինանսավորումը պետք է հիմնվի առևտրային սկզբունքների վրա, այսինքն, նախագծերը պետք է շահութաբեր լինեն»,– ասել է ՌԴ ֆինանսների փոխնախարարը։

Ըստ նրա, դա մեծ խնդիր է, քանի որ ենթակառուցվածքային նախագծերը հաճախ շահույթ չեն բերում։ «Միևնույն ժամանակ գոյություն ունի ենթակառուցվածքի զարգացման մեծ պահանջարկ, և կա «երկար փողերի» պակաս»,– ասել է նա։

Ստորչակը պարզաբանել է, որ պետք է այդ նոր ինստիտուտի ձևավորման և համաշխարհային ֆինանսական համակարգում դրա տեղը սահմանելու հսկայական աշխատանք կատարել։ Նրանից հետո, երբ կսահմանվեն բանկի աշխատանքի սկզբունքները, անդամ–երկրներին պետք է մի շարք ձևական ընթացակարգեր անցնել` ինստիտուտի պաշտոնական ձևավորման համար։ «Բանկի ստեղծման որոշումը պետք է անցնի վավերացման ընթացակարգ։ Դա լուրջ բան է, դրանք բյուջետային հատկացումներ են, դա խորհրդարանի աջակցությունը ստանալու անհրաժեշտություն է»,– նշել է նա։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև