18.04.2013 14:26
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Պետական կառավարման և սոցիալական հատվածի արդիականացումը, մրցակցության ապահովումը և բիզնես վարելու կանոնների ստեղծումը կօգնեն Ռուսաստանին լուծել աշխարհում առաջացած ֆինանսական ռիսկերն ու սպառնալիքները, կարծում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը։
«Ձեզ պետք է առողջապահության համակարգ և պետական կառավարման համակարգ, որոնք կարող են աշխատել ժամանակակից ձևով` բնակչությանը ծառայությունների պատշաճ մակարդակ ապահովելու համար։ Եթե դուք դա անեք` բաց տնտեսություն, աշխարհի հետ առևտուր, տնտեսության բարեփոխումն ու ազատականացումը, ժամանակակից կրթությունը և առողջապահությունը, ապա դուք հաջողության կհասնեք»,– հինգշաբթի ասել է նա Խնայբանկի կողմից կազմակերպած «Ռուսաստան 2013» բաց համաժողովի ընթացքում։
Բլերի խոսքով` այդ անելը դժվար կլինի, սակայն տվյալ առաջարկությունները հիմնված չեն գաղափարախոսության վրա, «դրանք գործնական փորձի վրա հիմնված դասեր են, որն այսօր գործում է աշխարհում»։
«Եթե դուք աշխատում եք հասարակության մեջ, որի շրջանակներում մարդիկ կարծում և հավատում են, որ եթե նրանք լարված աշխատեն` լավ կապրեն, ապա կայունություն, տնտեսության կանխատեսելիություն և ներդրումների ներգրավում ապահովելու ձեր հնարավորություններն ավել մեծ են։ Ռուսաստանում հսկայական մարտահրավերներ կան, բայց նաև ներդրումների բացառիկ հնարավորություններ... Լավատեսորեն եմ տրամադրված և կարծում եմ, որ այդ մարտահրավերները պետք է շտապ լուծել»,– ավելացրել է Բլերը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: