ՀՀ պետբյուջեն 2012 թվականին կատարվել է 59,9 մլրդ դրամ պակասուրդով

18.04.2013 18:35
ՀՀ պետբյուջեն 2012 թվականին կատարվել է 59,9 մլրդ դրամ պակասուրդով

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ պետբյուջեն 2012 թվականին կատարվել է 59,9 մլրդ դրամ պակասուրդով, հինգշաբթի կառավարության նիստին ներկայացնելով 2012 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը` ասաց ֆինանսերի նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը։

Նա միաժամանակ հիշեցրեց, որ ըստ բյուջետային պլանի` ծրագրված էր բյուջեի պակասուրդ 132 մլրդ դրամի չափով։

Գաբրիելյանի խոսքով` 2012 թվականի արդյունքներով պետբյուջեի փաստացի եկամուտները 2011 թվականի համեմատ աճել են 7.4 տոկոսով կամ 65 մլրդ դրամով` կազմելով 946.2 մլրդ դրամ, ինչը 33.3 մլրդ դրամով ավելի է, քան ծրագրված է պետբյուջեով։

Միաժամանակ, սեփական եկամուտները կազմել են շուրջ 922 մլրդ դրամ, իսկ մնացած մասը բաժին է ընկել պաշտոնական արտաքին դրամաշնորհներին։

«Պետբյուջեի կատարողականի ցուցանիշը եկամուտների մասով կազմում է 100.14 տոկոս, ինչը, նախևառաջ, պայմանավորված է հարկային եկամուտների 14.9–տոկոսանոց կամ 93.9 մլրդ դրամի աճով»,– ասաց նա։

Պետբյուջեի կատարողականի ցուցանիշը 2012 թվականին ծախսերի մասով կազմել է 93.4 տոկոս կամ 1 տրլն 6 մլն դրամ։

Գաբրիելյանն ընդգծեց նաև, որ 2012 թվականի արդյունքներով, արձանագրվել է 7.2–տոկոսանոց տնտեսական աճ (1 դոլարը 416,65 դրամ է)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև