Archives by Month:

Calendar:

  • Calendar

    April 2013
    M T W T F S S
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    2930  
  • Archive for April 19th, 2013

    Հայաստանում ապրիլի 19–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 415,50 դրամ է կազմել

    Friday, April 19th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 19–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 415,50 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն ապրիլի 19–ին 416,39 դրամ է կազմել

    Friday, April 19th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքն ապրիլի 19–ի արդյունքներով, ապրիլի 18–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,18 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 416,39 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    ՎՏԲ Բանկը պատրաստվում է 2013թ.–ին բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում իրականացնել

    Friday, April 19th, 2013

    ՎՏԲ–ի բաժնետոմսերի լրացուցիր թողարկման մասին որոշումն, ըստ էության, արդեն ընդունված է, և բանկը պատրաստվում է դրան, ուրբաթ Խնայբանկի համաժողովի ժամանակ ասել է Ռոսիմուշեստվայի ղեկավար Օլգա Դերգունովային, հայտնում է Reuters–ը։

    ՌԴ–ի տնտեսական աճի խնդիրները կառուցվածքային են, դրանք չեն լուծվի ԿԲ գործիքներով

    Friday, April 19th, 2013

    ՌԴ–ի տնտեսական աճի խնդիրները ներդրումային կլիմայի և տնտեսության կառուցվածքի մեջ են, և ԿԲ–ի գործիքներով հնարավոր չէ դրանք լուծել։ «Ռոսիա–2013» համաժողովի ժամանակ կարծիք է հայտնել ՌԴ նախագահի օգնական, Ռուսաստանի Բանկի նոր ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, հաղորդում է Банки.ру պորտալի թղթակիցը։

    Նաբիուլինա. «Ֆինանսական մեգակարգավորիչը չի խլի ԿԲ–ի անկախությունը»

    Friday, April 19th, 2013

    Ֆինանսական մեգակարգավորիչ ստեղծելը չի նշանակում, որ Կենտրոնական բանկի անկախությունը կվերանա, ասաց Ռուսաստանի բանկի նոր ղեկավար Էլվիրա Նաբիուլինան «Ռուսաստան-2013» համաժողովի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

    ՀՀ կառավարությունը հետևում է աշխարհի ռեցեսիվ միտումներին` սեփական տնտեսական քաղաքականությունը շտկելու նպատակով

    Friday, April 19th, 2013

    ՀՀ կառավարությունն ուշադիր հետևում է Եվրոպայի և մի քանի այլ տարածաշրջանների վերջին ռեցեսիվ միտումներին, որպեսզի կարողանա շտկումներ կատարել սեփական տնտեսական քաղաքականության մեջ, հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը։

    ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան աջակցում է ցուցակված ընկերություններում կորպորատիվ կառավարման նորմերի ամրապնդմանը

    Friday, April 19th, 2013

    ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան, կարևորելով իր կողմից կազմակերպված շուկաներում շրջանառվող արժեթղթերի թողարկողների կառավարման և տեղեկատվական համակարգերի շարունակական կատարելագործումը, որում հատկանշական դերակատարություն ունի կորպորատիվ կառավարման համակարգը, շարունակաբար աջակցում է թողարկողների մոտ կորպորատիվ կառավարման վարքագծի նորմերի ամրապնդմանը:

    «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2013թ.-ի I եռամսյակում բանկերի մամուլի վարկանիշը

    Friday, April 19th, 2013

    «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2013թ.-ի առաջին եռամսյակում հայկական բանկերի մամուլի վարկանիշը, ըստ որի առաջատար են դարձել՝ 1. Ամերիաբանկը, 2. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը, 3. ՎՏԲ–Հայաստան բանկը, 4. Կոնվերսբանկը, 5. «Անելիք» բանկը։

    Լագարդ. ԵԿԲ–ն պետք է մեղմի դրամավարկային քաղաքականությունը

    Friday, April 19th, 2013

    Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը կարծում է, որ եվրագոտում անհրաժեշտ է մեղմել դրամավարկային քաղաքականությունը, գրում է banki.ru–ն։