Լագարդ. ԵԿԲ–ն պետք է մեղմի դրամավարկային քաղաքականությունը

19.04.2013 13:02
Լագարդ. ԵԿԲ–ն պետք է մեղմի դրամավարկային քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը կարծում է, որ եվրագոտում անհրաժեշտ է մեղմել դրամավարկային քաղաքականությունը, գրում է banki.ru–ն։

«Եվրոպայի կենտրոնական բանկն աշխարհի կենտրոնական բանկերից միակն է, որն առաջվա պես մանևրելու տարածություն ունի»,– նշել է Լագարդը` ավելացնելով, որ եվրագոտու տնտեսությանն անհրաժեշտ է հավելյալ խթանում, «ողջ հզորությամբ աշխատանք»` համաշխարհային տնտեսության աճից ետ չմնալու համար։

Բացի այդ, Լագարդը հավանություն է տվել Ճապոնիայի բանկի ագրեսիվ քաղաքականությանը և ճապոնական կառավարության հավակնոտ ծրագրերին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև