«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2013թ.-ի I եռամսյակում բանկերի մամուլի վարկանիշը

19.04.2013 14:22
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2013թ.-ի I եռամսյակում բանկերի մամուլի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2013թ.-ի առաջին եռամսյակում հայկական բանկերի մամուլի վարկանիշը, ըստ որի առաջատար են դարձել՝ 1. Ամերիաբանկը, 2. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը, 3. ՎՏԲ–Հայաստան բանկը, 4. Կոնվերսբանկը, 5. «Անելիք» բանկը։

Այս տարվա առաջին եռամսյակում բոլոր բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ), որը բնութագրում է տեղեկության քանակը` կախված դրա ուղղվածությունից, կազմել է 717,8` 2012 թվականի առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ կրճատվելով 78,9% (բանկերի ԸՎՑ–ն 2012 առաջին եռամսյակում կազմել է 3411,6)։

Մամուլի վարկանիշի հինգ առաջատար բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ) 2013 թվականի առաջին եռամսյակում, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, 2171.2–ից իջել է մինչև 599.8 (2012 թվականի IV եռամսյակում կազմել է 2758,1)։Միաժամանակ մամուլի վարկանիշի հինգ առաջատարներին բաժին է ընկել տարեկան տեղեկատվության 84 տոկոսը։

2013 թվականի առաջին եռամսյակում առաջատար դիրք է զբաղեցնում Ամերիաբանկը, որի բաժնեմասը մամուլի վարկանիշում կազմել է 55 տոկոս։ Միաժամանակ, Ամերիաբանկի ԸՎՑ–ն կազմել է 394.8` 2012 թվականի առաջին եռամսյակի 417.9–ի դիմաց և 620.6 2012 թվականի չորրորդ եռամսյակում։ Նրան հաջորդում է Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը 11.1 տոկոս բաժնեմասով, որի ԸՎՑ–ն կազմել է 79,4` համապատասխանաբար, 394.64 և 445,9–ի դիմաց։ «ԱՌԿԱ»–ի վարկանիշում երրորդը ՎՏԲ Հայաստան Բանկն է` 7.1 տոկոս մասնաբաժնով։ Բանկի ԸՎՑ–ն հաշվետու ժամանակահատվածում կազմել է 51,2` 2012 թվականի առաջին և չորրորդ եռամսյակների 425.67 և 771,5 դիմաց։ Չորրորդ հորիզոնականում է Կոնվերսբանկը 5.4 տոկոս բաժնեմասով, որի ԸՎՑ–ն կազմել է 38.5` համապատասխանաբար 48.84 և 7.7–ի դիմաց։ Առաջատար հնգյակը եզրափակում է Անելիք Բանկը` 5 տոկոս բաժնեմասով և 35.9 ԸՎՑ–ով` 455.9 և 54.6–ի դիմաց։

2010 թվականից «ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշն էապես դյուրացվել  և պարզեցվել է։ Մասնավորապես, վերացվել են բոլոր ենթաբաժինները և ընտրվել ընդհանուր առմամբ 9 բաժիններ, ըստ որոնց էլ դասակարգվում է տեղեկությունը։ Ենթաբաժինների վերացումն այս պրոդուկտն ավելի ընթեռնելի է դարձրել։ Հաճախորդներն այսուհետ կկարողանան գտնել կոնկրետ բաժիններով բաշխված անհրաժեշտ տեղեկություն։

Հարկ է նշել, որ տեղեկատվական արձագանքներն առանձնացնելու համար օգտագործվում են ինչպես տպագիր հրատարակություններ՝ «Գոլոս Արմենիի», «Հայաստանի Հանրապետություն», «Օրակարգ», «Նովոյե Վրեմյա», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ազգ», «Առավոտ», «Հայկական Ժամանակ», «Հայոց աշխարհ», «Իրավունք», «Երկիր», «168 ժամ», «Սոբեսեդնիկ Արմենիի», «Ժողովուրդ», «Ժամանակ», այնպես էլ լրատվական գործակալությունների և էլեկտրոնային ԶԼՄ-ների ինտերնետ պորտալներ՝ Panarmenian, ARKA, Newsarmenia, Armbanks, Banks, Banker, Arminfo, Panorama, Lragir։

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին հաղորդվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության վերաբերյալ փաստացի տեղեկության աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է նրա հաղորդակցային քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշը կազմելիս գովազդային բնույթի տեղեկությունը չի ուսումնասիրվում և չի վերլուծվում։

Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ «Բանկերի մամուլի վարկանիշ» ամփոփագրում #01(13), 2013 թվականի I եռամսյակ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև