ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան աջակցում է ցուցակված ընկերություններում կորպորատիվ կառավարման նորմերի ամրապնդմանը

19.04.2013 16:17
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան աջակցում է ցուցակված ընկերություններում կորպորատիվ կառավարման նորմերի ամրապնդմանը

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/.  ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան, կարևորելով իր կողմից կազմակերպված շուկաներում շրջանառվող արժեթղթերի թողարկողների կառավարման և տեղեկատվական համակարգերի շարունակական կատարելագործումը, որում հատկանշական դերակատարություն ունի կորպորատիվ կառավարման համակարգը, շարունակաբար աջակցում է թողարկողների մոտ կորպորատիվ կառավարման վարքագծի նորմերի ամրապնդմանը:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան կազմակերպել է «Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագիրքը և տարեկան հայտարարագիրը» թեմայով երկօրյա սեմինար-աշխատանքային հանդիպում բորսայում ցուցակված և առևտրին թույլատրված ընկերությունների, ինչպես նաև պոտենցիալ թողարկողների համար: Սեմինարի մասնակիցներին ներկայացվեցին ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի և տարեկան հայտարարագրի հիմնադրույթները, ինչպես նաև քննարկվեցին դրանց կիրառման առանձնահատկությունները հանդիպմանը ներկա յուրաքանչյուր ընկերությունում:

Ինչպես նշում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի մամուլի ծառայությունից,  ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան շարունակելու է կորպորատիվ կառավարման նորմերի մասին իրազեկվածության և տարածմանը ուղղված իր աշխատանքները և համագործակցությունը բոլոր շահագրգիռ ընկերությունների հետ:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի արտոնագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև