ՀՀ կառավարությունը հետևում է աշխարհի ռեցեսիվ միտումներին` սեփական տնտեսական քաղաքականությունը շտկելու նպատակով

19.04.2013 16:48
ՀՀ կառավարությունը հետևում է աշխարհի ռեցեսիվ միտումներին` սեփական տնտեսական քաղաքականությունը շտկելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունն ուշադիր հետևում է Եվրոպայի և մի քանի այլ տարածաշրջանների վերջին ռեցեսիվ միտումներին, որպեսզի կարողանա շտկումներ կատարել սեփական տնտեսական քաղաքականության մեջ, հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը։

«Մենք այժմ բոլորս ուշադիր հետևում ենք այդ գործընթացներին, և վերջին օրերին ոչ այդքան դրական միտումներ են տեղի ունենում`կապված որոշ հումքային ապրանքների համաշխարհային գների նվազման հետ, որոնք Եվրոպայում և որոշ այլ տարածաշրջաններում ռեցեսիվ միտումներ են ցուցադրում` Չինաստանի տնտեսական աճի տեմպերի դանդաղեցման պատճառով»,– ՀՌՀ–ում անցկացված  Գայդարյան ընթերցումների ընթացքում ասաց նա։

«Ռուսաստան և Հայաստան. բարեփոխումների դասեր» թեմայով Գայդարյան ընթերցումներն առաջին անգամ են անցկացվում Հայաստանում։ Ընթերցումներն անցկացվում են ապրիլի 18–19–ին Ռուս–Հայկական (Սլավոնական) համալսարանում։

Ըստ Դավթյանի, համաշխարհային տնտեսության գործընթացներն այժմ տարբեր ուղղություններով են ընթանում, եթե խոսենք հիմնական տնտեսական տարածությունների մասին` ԱՄՆ–ի, Եվրամիության և Չինաստանի, որոնք համաշխարհային տնտեսության հիմնական շարժիչներն են։

Նավթի և պղնձի գները չորեքշաբթի հասել են բազմամսյա նվազագույն նիշերին։ Հումքի գների նվազման պատճառը համաշխարհային տնտեսության հեռանկարների վերաբերյալ սպասումների վատացումն է` աճի և գնանկման հնարավոր դանդաղեցումը։ Երկուշաբթի Չինաստանից ստացված տվյալները տնտեսության աճի դանդաղում ցույց տվեցին, իսկ այս երկիրը հումքի ամենամեծ սպառողն է, ինչպես նաև նավթի` մեծությամբ երկրորդ սպառողը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև