Նաբիուլինա. «Ֆինանսական մեգակարգավորիչը չի խլի ԿԲ–ի անկախությունը»

19.04.2013 17:17
Նաբիուլինա. «Ֆինանսական մեգակարգավորիչը չի խլի ԿԲ–ի անկախությունը»

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ֆինանսական մեգակարգավորիչ ստեղծելը չի նշանակում, որ Կենտրոնական բանկի անկախությունը կվերանա, ասաց Ռուսաստանի բանկի նոր ղեկավար Էլվիրա Նաբիուլինան «Ռուսաստան-2013» համաժողովի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Կարծում եմ, որ ազդելով տնտեսական աճի վրա, իսկ կենտրոնական բանկերը ազդում են տնտեսական աճի վրա, և ստանձնելով մեգակարգավորիչի գործառույթները, մենք ավելի մեծ ազդեցություն կունենանք ֆինասական շուկայի վրա, քան մյուս բանկերը։ Այնուհանդերձ, չի նշանակում, թե ԿԲ–ն կկորցնի իր անկախությունը»,– ասել է նա։

ՌԴ–ում մեգակարգավորիչ ստեղծելու օրինագիծն ուժի մեջ կմտնի 2013 թվականի օգոստոսի 1-ին։ Այսօր ռուսական շուկայում չկա մի մարմին, որը կարող է իրականացնել բոլոր սեգմենտների կարգավորումն ու վերահսկողությունը (վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, ենթակառուցվածքային կազմակերպություններ, միկրոֆինանսական կազմակերպություններ, արժեթղթերի շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցներ, ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամներ)։

Ռուսաստանում ֆինանսական մեգակարգավորիչ ստեղծելու շուրջ բանավեճերը վեց–յոթ տարվա պատմություն ունեն և ավարտվեցին 2012 թվականի վերջին։ Ծրագրվում է առաջիկա երկու տարիների ընթացքում ստեղծել միասնական մեգակարգավորիչ` ԿԲ–ի հիմքի վրա։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև