ՌԴ–ի տնտեսական աճի խնդիրները կառուցվածքային են, դրանք չեն լուծվի ԿԲ գործիքներով

19.04.2013 17:39
ՌԴ–ի տնտեսական աճի խնդիրները կառուցվածքային են, դրանք չեն լուծվի ԿԲ գործիքներով

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/.  ՌԴ–ի տնտեսական աճի խնդիրները ներդրումային կլիմայի և տնտեսության կառուցվածքի մեջ են, և ԿԲ–ի գործիքներով հնարավոր չէ դրանք լուծել։ «Ռոսիա–2013» համաժողովի ժամանակ կարծիք է հայտնել ՌԴ նախագահի օգնական, Ռուսաստանի Բանկի նոր ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, հաղորդում է Банки.ру պորտալի թղթակիցը։

«Ինձ թվում է` երբ մենք սկսում ենք քննարկել ԿԲ գործիքները և նրա վարած քաղաքականությունը, նախ պետք է ազատվենք պատրանքներից, որ մոնետար քաղաքականության միջոցներով մենք կարող ենք ազատվել անկման պատճառներից, դրանք կառուցվածքային են»,– ասել է նա։

Նաբիուլինան նշել է, որ ներկա պահին բարենպաստ ներդրումային կլիմա ստեղծելու և արտասահմանցի ներդրողներին ներգրավելու համար կարևոր է քաղաքական կայունության գործոնը։ «Բոլոր հնարավորությունները կան, որպեսզի ներդրումներ ներգրավվեն Ռուսաստան։ Ռուսաստանը սկզբունքորեն շատ գրավիչ է ներդրումների համար, –ընդգծել է նա։ –Մնում է փոքր-ինչ կարգավորել օրենսդրությունը, կարծում եմ, որ մեզ կհաջողվի դա»։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև