19.04.2013 18:03
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–ի բաժնետոմսերի լրացուցիր թողարկման մասին որոշումն, ըստ էության, արդեն ընդունված է, և բանկը պատրաստվում է դրան, ուրբաթ Խնայբանկի համաժողովի ժամանակ ասել է Ռոսիմուշեստվոյի ղեկավար Օլգա Դերգունովային, հայտնում է Reuters–ը։
«ՎՏԲ Բանկը տեղաբաշխումը նախատեսում է այս տարի»,– ասել է նա` նշելով, որ 2013թ.–ը տեղաբաշխման համար լավագույն տարեթիվը չէ` համաշխարհային շուկաների իրավիճակի տեսանկյունից։
ՌԴ–ի` մեծությամբ երկրորդ պետական բանկը նախատեսել էր մինչև 2013թ.–ի աշունը 100 մլրդ ռուբլու բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում անցկացնել և «տասնյակ միլիարդի» չափով արժեթղթեր տեղաբաշխել Մոսկովյան բորսայում, մեկ ամիս առաջ լրագրողներին ասել է առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը։
2012թ.–ի հոկտեմբերի վերջին ՌԴ կառավարությունը քննարկեց սեփականաշնորհման ծրագիրը`դրանում ներառելով լրացուցիչ թողարկումը կամ ՎՏԲ–ի բաժնետոմսերի 10,0 –ից 25,5 տոկոսի SPO–ն (58—147 մլրդ ռուբլի)։ ՌԴ–ի ամենամեծ պետական բանկի` Սբերբանկի 5,1 մլրդ դոլարի SPO–ից հետո ՎՏԲ–ի ղեկավարությունը հաստատեց, որ ցանկանում է վերադառնալ բաժնետիրական կապիտալի շուկա։
Շուվալովը 2012թ.–ի նոյեմբերին ասում էր, որ կառավարությունը պատրաստ է մինչև 50 տոկոսով կրճատել ՎՏԲ–ի մասնաբաժինը և հակված է լրացուցիչ էմիսիայի` 75,5 տոկոսանոց պետական պարտքից բաժնետոմսեր վաճառելու փոխարեն։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: