Fitch–ը նվազեցրել է Մեծ Բրիտանիայի վարկանիշը

22.04.2013 11:58
Fitch–ը նվազեցրել է Մեծ Բրիտանիայի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը մեկ աստիճանով նվազեցրել է Մեծ Բրիտանիայի երկարաժամկետ սուվերեն վարկային վարկանիշը` «ААА»–ից հասցնելով «АА+» մակարդակի, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Միաժամանակ վարկանիշի վերաբերյալ կանխատեսումը սահմանվել է «կայուն» մակարդակում, հաղորդում է banki.ru.–ն։

Միաժամանակ գործակալությունը նաև հաստատել է Մեծ Բրիտանիայի կարճաժամկետ վարկանիշը` «F1+» և երկրի վարկանիշի առաստաղը` «ААА» մակարդակում։

Ինչպես նշվում է գործակալության հաղորդագրության մեջ, Մեծ Բրիտանիայի սուվերեն վարկանիշի նվազումն արտացոլում է երկրի տնտեսական և ֆինանսական զարգացման կանխատեսման թուլացումը և կապված է նաև Fitch–ի կողմից Բրիտանիայի բյուջեի պակասուրդի և պետական պարտքի մակարդակի վերաբերյալ իր կանխատեսոումը դեպի ավելացում վերանայելու հետ։

Միաժամանակ գործակալությունից ամեն դեպքում նշում են, որ չնայած «ААА» կարգավիճակի ծախսին` Մեծ Բրիտանիայի վարկային վարկանիշը մնում է «չափազանց ուժեղ մակարդակում»։

Fitch–ն այժմ կանխատեսում է, որ Մեծ Բրիտանիայի կենտրոնական կառավարության ընդհանուր պարտքը general government gross debt — GGGD) 2015–2016թթ.–ին կհասնի իր գագաթնակետին` ՀՆԱ–ի 101 տոկոս, և միայն 2017–2018թթ.–ին կսկսի աստիճանաբար նվազել։  Նախկինում Fitch գործակալության կողմից Բրիտանիայի համար GGGD աճող ցուցանիշի առավելագույն գնահատականը չէր գերազանցում ՀՆԱ–ի 97 տոկոսը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև