ՀՀ ԿԲ-ն 45 մլրդ դրամի չափով պետական ուղենշային միջնաժամկետ պարտատոմսեր կտեղաբաշխի

22.04.2013 12:42
ՀՀ ԿԲ-ն 45 մլրդ դրամի չափով պետական ուղենշային միջնաժամկետ պարտատոմսեր կտեղաբաշխի

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն ապրիլի 29–ին 45 մլրդ դրամ ծավալով պետական ուղենշային միջնաժամկետ պարտատոմսեր կտեղաբաշխի։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից, մինչև 2018թ.–ի ապրիլի 29–ը մարման ժամկետով AMGN60294182 թողարկման պարտատոմսեր կտեղաբաշխվեն։

Մեկ պարտատոմսի գնման պահանջարկի նվազագույն ծավալը սահմանվել է 10 հազար դրամի չափով` 1000 դրամ քայլի դեպքում։ Արժեկտրոնի եկամտաբերությունը սահմանվել է տարեկան 10 տոկոս մակարդակում։

Աճուրդին կարող են մասնակցել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ընտրված գործակալները, ովքեր գործարքներ են իրականացնում իրենց անունից կամ որպես ներդրողների միջնորդ են հանդես գալիս ($1 – 416,39 դրամ է)։ –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև