Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը 2013 թվականի առաջին եռամսյակում շուրջ 2,8 մլրդ դրամ է կազմել

22.04.2013 13:28
Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը 2013 թվականի առաջին եռամսյակում շուրջ 2,8 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013 թվականի առաջին եռամսյակում ԱՊՊԱ-ի 13947 փոխհատուցում են վճարել, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ  2 763,6 մլն դրամ, տեղեկանում ենք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքից:

«Հայաստանում 2013թ.–ի հունվար–մարտ ամիսների տվյալներով` ապահովագրվել է ավելի քան 367,8 հազար տրանսպորտային միջոց, փոխհատուցման վճարի հայտերի թիվը կազմել է ավելի քան 13799 հազար, միաժամանակ  99  դեպքի հայտեր չեն բավարարվել»,– նշվում է կայքում։

Բացի այդ, այժմ վճարման գործընթացում է գտնվում 148,69 մլն դոլար ընդհանուր գումարի փոխհատուցում։

Ապահովագրավճարների ծավալը 2013 թվականի առաջին եռամսյակում կազմել է շուրջ 7,4  մլրդ դրամ:

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է յոթ ընկերություն:

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թ.-ի հունվարի 1-ից:

2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը  ($1-416,39 դրամ է)։—0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև