Մետաղների շուկա. ոսկին և պղինձը նվազել են` զրկվելով ներդրումային աջակցությունից

22.04.2013 14:42
Մետաղների շուկա. ոսկին և պղինձը նվազել են` զրկվելով ներդրումային աջակցությունից

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Նախորդ շաբաթ ոսկու գները նվազեցին` մեկ ունցիայի դիմաց կազմելով 1320,84 ԱՄՆ դոլար` ավելի քան երկու տարվա ընթացքում հասնելով ամենացածր նշանակմանը։

Թանկարժեք ակտիվի գնանշումները զգալի կորուստներ կրեցին երկուշաբթի` ապրիլի 15–ին` ցուցադրելով վերջին երեսուն տարիների ամենակտրուկ անկումը։ Ոսկու գների անկումը տեղի ունեցավ Դոդ – Ֆրանկի օրենքի փոփոխություններն ուժի մեջ մտնելու պատճառով առաջացած դիրքերի լայնածավալ լուծարումների հետևանքով, որի համաձայն` ամերիկյան բանկերին արգելվում է իրենց հաշվին գործառնություններ կատարել հումքային ակտիվների հետ։ Իրավիճակը խորացրեցին սպասվածից առավել թույլ գտնված ՀՆԱ-ի և Չինաստանի արդյունաբերական արտադրության տվյալները։

Սակայն հաշվետու ժամանակահատվածի ավարտին ոսկու գնանշումներին ամեն դեպքում հաջողվեց փոքր–ինչ վերականգնվել` առավել ցածր գնային մակարդակներում աջակցություն ստանալով ֆիզիկական գնումների շնորհիվ, ինչպես նաև սպասվածից առավել թույլ գտնված ԱՄՆ–ի մակրոտվյալների պատճառով։ Արդյունքում` նախորդ շաբաթ ոսկու արժեքը նվազեց 5,77 տոկոսով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1403,53 ԱՄՆ դոլար։

Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու գնանշումները հավանաբար կգտնվեն ճնշման տակ, քանի որ Դոդ – Ֆրանկի բարեփոխումների արդյունքում ամերիկյան բանկերի վերահսկողության խստացումը զրկեց այդ ակտիվին ներդրումային աջակցության էական մասից։

Մետաղների շուկայում մասնագիտացված հիմնադրամներից ստացված միջոցների շարունակվող արտահոսքը նույնպես լավատեսություն չի ավելացնում։ Առաջիկա հինգ առևտրային օրերին որպես աջակցության մակարդակ կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1345,0 ԱՄՆ դոլարը։ Ընդ որում, տվյալ ակտիվի արժեքի նվազումը կսահմանափակվի վերջին անկումից հետո աճող ֆիզիկական պահանջարկով։

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղի դինամիկայի վրա կարող է ազդել նաև ԱՄՆ–ից և եվրագոտուց ստացվելիք մակրոտնտեսական վիճակագրությունը։ Ամերիկյան նորություններից պետք է ուշադրություն դարձնել առաջին եռամսյակում ՀՆԱ–ի նախնական տվյալներին, ինչպես նաև մարտին գրանցված բնակշուկայի թվերին և երկարաժամկետ օգտագործման ապրանքների պատվերների ծավալի փոփոխման տվյալներին։  Եվրոպական նորություններից պետք է առանձնացնել  Գերմանիայի, Ֆրանսիայի և եվրագոտու արտադրողական հատվածի համար PMI ցուցիչով նախնական տվյալների հրապարակումը, ինչպես նաև ապրիլին գրանցված IFO–ից Գերմանիայի գործարար միջավայրի պայմանների ինդիկատորի թվերը։ Ակնկալվում է, որ օվկիանոսի մյուս կողմից ստացված վիճակագրությունը հավանաբար դրական կգտնվի, այն դեպքում, երբ եվրոպական վիճակագրության մեծ մասը կարող է չափավոր բացասական գտնվել, այդ պատճառով ԱՄՆ–ի դոլարի ամրապնդման հնարավորությունները և ոսկու գնանշումների նվազումը բարձր են։

Սակայն, եթե չնայած կանխատեսումներին, ԱՄՆ ՀՆԱ–ի տվյալները թույլ գտնվեն, դա կարող է նվազեցնել խթանման միջոցների վաղաժամ դադարեցման վերաբերյալ ներդրողների մտավախությունները, իսկ ոսկու գնանշումները կարող են փոքր–ինչ բարձրանալ։ Առաջիկա շաբաթ դեղին մետաղի համար որպես դիմադրություն կարող է հանդես գալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1450,0 ԱՄՆ դոլար նշանակումը։

Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքը նվազեց 5,79 տոկոսով` մեկ ֆունտ պղնձի դիմաց կազմելով 3,1465 ԱՄՆ դոլար։ Դրա պատճառը ուժեղ նվազող միտումն էր` հաշվի առնելով առևտրահումքային ակտիվների շուկան պատած վատատեսությունը։ Բացի այդ, Չինաստանի տնտեսության թույլ մակրոտվյալները նույնպես էապես ուժեղացրեցին համաշխարհային շուկայում կարմիր մետաղի պահանջարկի վերաբերյալ մտավախությունները։ Այդ ֆոնին պղնձի գները հասան տասնութամյա նվազագույնին` մեկ ֆունտ պղնձի դիմաց կազմելով 3,0625 ԱՄՆ դոլար։

Միաժամանակ Լոնդոնի մետաղների բորսայում տվյալ ակտիվի բորսային պաշարի ռեկորդային նոր աճն ընթացիկ շաբաթ նույնպես խոչընդոտեց կարմիր մետաղի գնանշումների աճին։

Առաջիկա շաբաթ պղնձի դինամիկան մեծապես կախված կլինի ԱՄՆ–ից, եվրագոտուց և Չինաստանից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից, եթե կանխատեսումներն արդարացվեն, և ընթացիկ տարվա առաջին եռամսյակում գրանցված ԱՄՆ–ի ՀՆԱ-ի նախնական տվյալներն իսկապես բարենպաստ գտնվեն, գունավոր մետաղները, այդ թվում պղինձը, կարող են փոքր–ինչ բարձրանալ։ Սակայն դրան կարող են խոչընդոտել եվրագոտու արտադրողական հատվածի գործնական ակտիվության ցուցիչի սպասվող թույլ տվյալները և Չինաստանի համանման ցուցանիշը։  Հաջորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի գնանշումների տատանման ենթադրելի միջակայքը կկազմի մեկ ֆունտ պղնձի դիմաց 2,95 – 3,30 ԱՄՆ դոլար։ –0–

Միքայել Վերդյան, FOREX CLUB–ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև