Գրանթ Թորնթոն Հայաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի համատեղ նախաձեռնությամբ նոր անդամ ընկերություն է հիմնադրվել Ղրղզստանում

22.04.2013 15:31
Գրանթ Թորնթոն Հայաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի համատեղ նախաձեռնությամբ նոր անդամ ընկերություն է հիմնադրվել Ղրղզստանում

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Գրանթ Թորնթոն Հայաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի համատեղ նախաձեռնությամբ նոր անդամ ընկերություն է հիմնադրվել Ղրղզստանում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանում Գրանթ Թորնթոնի ներկայացուցչությունից։

«Նորաստեղծ ընկերության ղեկավար է նշանակվել Գրանթ Թորնթոն Տաջիկստանի տնօրեն-բաժնետեր Գուրգեն Հակոբյանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ընկերության գրասենյակը գործում է Բիշքեկ քաղաքում և հաճախորդներին տրամադրում աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ:

Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Էդ Նասբաումը գոհունակությամբ նշել է, որ ԱՊՀ մեր երեք ընկերությունները նախաձեռնել են ընդլայնել Գրանթ Թորնթոնի ծածկույթը։

«Ղրղզստանը զարգացող տնտեսություն ունի, որ մեծ հնարավորություններ կարող է ընձեռել մեր կազմակերպությանը: Շնորհավորում եմ նրանց, քանի որ հաջողվեց կառուցել հաճախորդների կայուն բազա և ամրապնդել մեր ներկայությունը տարածաշրջանում»,- ասել է նա։

Գուրգեն Հակոբյանը նշել է, որ վերջին տարիներին Գրանթ Թորնթոնի հայաստանյան ընկերությունը ակտիվ գործունեություն է ծավալել Միջին Ասիայում, քայլեր ձեռնարկել մեր ցանցի ծածկույթն ընդլայնելու ուղղությամբ և ձեռք է բերել հաճախորդներ տեղական շուկաներում:

«Արդյունքում մի քանի տարի առաջ մենք դուստր ընկերություն հիմնադրեցինք Տաջիկստանում, եւ ուրախ եմ, որ այժմ էլ նոր ընկերություն ունենք նաեւ Ղրղզստանում: Այդ շուկան աճի հետաքրքիր հեռանկարներ ունի մեր ընկերության համար»,- նշել է նա:

Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը միջազգային առաջատար կազմակերպություններից է, որը միավորում է դինամիկ զարգացող ընկերություններին իրենց աճի ներուժը զարգացնելուն օգնող անկախ աուդիտորական–խորհրդատվական ֆիրմաներ` արդյունավետ աջակցություն ցուցաբերելով լայն շրջանակի ծառայությունների միջոցով։

Հայաստանում Գրանթ Թորնթոնը հիմնվել է 90–ականների սկզբում։ Ընկերությունն իր հաճախորդներին տրամադրում է աուդիտորական, համալիր խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակ, ինչպես նաև ձեռնարկությունների, ազգային և առևտրային բանկերի, ֆինանսական ինստիտուտների, կառավարական, տեղական և միջազգային կազմակերպությունների փորձագիտական գնահատականներ է տալիս։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև