Հայաստանի ապահովագրական հատվածի վնասաբերության ցուցանիշը մարտին 11%–ով նվազել է և 79,6% կազմել

22.04.2013 18:43
Հայաստանի ապահովագրական  հատվածի վնասաբերության ցուցանիշը մարտին 11%–ով նվազել է և 79,6% կազմել

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական  հատվածի վնասաբերության ցուցանիշը 2013 թվականի մարտին եռամսյակային կտրվածքով  նվազել է 11 տոկոսով` կազմելով  79,6 տոկոս, հայտնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքը։

Նվազումը պայմանավորված է հիմնականում փոխհատուցումների ցուցանիշների դինամիկայով։

2013 թվականի մարտին ԱՊՊԱ բավարարված հայտերի գծով փոխհատուցումների վճարումների ընդհանուր թիվը կազմել է 768 մլն դրամ, ինչը փետրվարի ցուցանիշից քիչ է 35 տոկոսով կամ 421 մլն դրամով։ Մարտին կարգավորված հայտերի թիվը նախորդ ամսվա համեմատ նվազել է 31.9 տոկոսով և կազմել է 3897։

Նաև մի փոքր կրճատվել է փոխհատուցումների միջին չափը` 2013 թվականի մարտին կազմելով 202271 դրամ։

Բյուրոյի տվյալների համաձայն, Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013 թվականի առաջին եռամսյակում վճարել են ԱՊՊԱ գծով 2 763.6 մլն դրամ ընդհանուր գումարի 13947 փոխհատուցում։ Հայաստանում 2013 թվականի հունվար–մարտին ապահովագրվել է ավելի քան 367.8 հազար տրանսպորտային միջոց, փոխհատուցումների վճարման հայտերի թիվը կազմել է ավելի քան 13799` միաժամանակ հայտերը չեն բավարարվել 99 դեպքերում։

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է յոթ ընկերություն: Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թ.-ի հունվարի 1-ից:

2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը ($1-416,02 դրամ)։–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև