Archives by Month:

Calendar:

  • Calendar

    April 2013
    M T W T F S S
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    2930  
  • Archive for April 22nd, 2013

    Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարները 2013 թ.–ի առաջին եռամսյակում կազմել են ավելի քան 1,9 մլրդ դրամ

    Monday, April 22nd, 2013

    Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարները 2013 թվականի առաջին եռամսյակում կազմել են ապահովագրական շուկայի փոխհատուցումների ողջ ծավալի 68,7 տոկոսը կամ ավելի քան 1,9 մլրդ դրամ, նշվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում։

    NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $7,87 մլն է կազմել

    Monday, April 22nd, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա ապրիլի 15-19–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 7,87 մլն դոլար` ապրիլի 8-13–ն ընկած ժամանակահատվածում գրանցված 10,9 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը 2013 թվականի առաջին եռամսյակում շուրջ 2,8 մլրդ դրամ է կազմել

    Monday, April 22nd, 2013

    Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013 թվականի առաջին եռամսյակում ԱՊՊԱ-ի 13947 փոխհատուցում են վճարել, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ 2 763,6 մլն դրամ, տեղեկանում ենք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքից:

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $82մլն

    Monday, April 22nd, 2013

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 15-19–ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $82 մլն՝ մեկ դոլարի դիմաց 416,05 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

    ՀՀ ԿԲ-ն 45 մլրդ դրամի չափով պետական ուղենշային միջնաժամկետ պարտատոմսեր կտեղաբաշխի

    Monday, April 22nd, 2013

    ՀՀ ԿԲ–ն ապրիլի 29–ին 45 մլրդ դրամ ծավալով պետական ուղենշային միջնաժամկետ պարտատոմսեր կտեղաբաշխի։

    Fitch–ը նվազեցրել է Մեծ Բրիտանիայի վարկանիշը

    Monday, April 22nd, 2013

    Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը մեկ աստիճանով նվազեցրել է Մեծ Բրիտանիայի երկարաժամկետ սուվերեն վարկային վարկանիշը` «ААА»–ից հասցնելով «АА+» մակարդակի, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Միաժամանակ վարկանիշի վերաբերյալ կանխատեսումը սահմանվել է «կայուն» մակարդակում, հաղորդում է banki.ru.–ն։