Archives by Month:

Calendar:

  • Calendar

    April 2013
    M T W T F S S
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    2930  
  • Archive for April 23rd, 2013

    Հայաստանը անկախ վարկանշային գործակալությունների ստեղծման կարիք ունի, ԿԲ

    Tuesday, April 23rd, 2013

    Հայաստանում անկախ վարկանշային գործակալությունների ստեղծման անհրաժեշտություն կա, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը։

    Հայաստանում ապրիլի 23–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 413,18 դրամ է կազմել

    Tuesday, April 23rd, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 23–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 413,18 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն ապրիլի 23–ին 414,39 դրամ է կազմել

    Tuesday, April 23rd, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքն ապրիլի 23–ի արդյունքներով, ապրիլի 22–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 1,63 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 414,39 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Լեհաստանը պատրաստ է Հայաստանին մի քանի տասնյակ միլիոն եվրոյի չափով վարկ տրամադրել

    Tuesday, April 23rd, 2013

    Լեհաստանի կառավարությունը պատրաստ է Հայաստանին մի քանի տասնյակ միլիոն եվրոյի չափով վարկ տրամադրել, երեքշաբթի տնտեսական համագործակցության հայ–լեհական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի արդյունքում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տոմաշ Տոմչիկևիչը։

    «ԱԳԲԱ Լիզինգ» ընկերության կուտակված շահույթը 2012 թ.–ին 1.7 մլրդ դրամ է կազմել

    Tuesday, April 23rd, 2013

    «ԱԳԲԱ Լիզինգ» ընկերության շահույթը 2012 թվականի վերջին կազմել է 1.7 մլրդ դրամ, հայտարարեց ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը։

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է գործարկել «cash-back» համակարգը

    Tuesday, April 23rd, 2013

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է գործարկել «cash-back» համակարգը, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից։

    Fitch–ը զրկել է Մեծ Բրիտանիային առավելագույն վարկային վարկանիշից

    Tuesday, April 23rd, 2013

    Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը Մեծ Բրիտանիայի վարկային վարկանիշը մեկ աստիճանով նվազեցրել է` ААА –ից մինչև АА+։ Վարկանիշի կանխատեսումը «կայուն է», ասվում է գործակալության հրապարակած հաղորդագրության մեջ։

    Անշարժ գույքի շուկայի վիճակագրության ֆոնին դոլարն էժանացել է համաշխարհային արժույթների նկատմամբ

    Tuesday, April 23rd, 2013

    ԱՄՆ–ի անշարժ գույքի երկրորդային շուկայի վաճառքների ծավալի վիճակագրության ֆոնին դոլարի փոխարժեքը համաշխարհային արժույթների նկատմամբ երկուշաբթի նվազել է, վկայում են առուվաճառքի տվյալները։