Fitch–ը զրկել է Մեծ Բրիտանիային առավելագույն վարկային վարկանիշից

23.04.2013 12:57
Fitch–ը զրկել է Մեծ Բրիտանիային առավելագույն վարկային վարկանիշից

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը Մեծ Բրիտանիայի վարկային վարկանիշը մեկ աստիճանով նվազեցրել է` ААА –ից մինչև АА+։ Վարկանիշի կանխատեսումը «կայուն է», ասվում է գործակալության հրապարակած հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել են Fitch–ի փորձագետները, վարկանիշի նվազումը համապատասխանում է բրիտանական տնտեսության վերականգնման կանխատեսման վատացմանը, որի համաձայն, երկրի պետական պարտքի մակարդակը կսկսցի նվազել միայն 2016-2017 թվականներին, և ոչ թե 2015-2016 թվականներին, ինչպես Fitch–ը կանխատեսում էր ավելի վաղ, հաղորդում է rbc.ru–ն։

Վարկանիշի նվազման վրա ազդել են փորձագետների ակնկալիքները գերազանցած Մեծ Բրիտանիայի բյուջեի պակասուրդը և Եվրամիությունում պարտքային ճգնաժամի պատճառով երկրի տնտեսության աճի թույլ տեմպերը։ Այսպես, 2013 և 2014 թվականներին Մեծ Բրիտանիայի տնտեսության աճը կկազմի ընդամենը, համապատասխանաբար,0.8 տոկոս  և 1.8 տոկոս։ Ficth–ն ակնկալում էր, որ այդ ցուցանիշները կկազմեն, համապատասխանաբար, 1.5 տոկոս և 2 տոկոս։

Բետբյուջեի պակասուրդը կազմում է 7.4 տոկոս, և, Ficth–ի կանխատեսումներով, բյուջեի պակասուրդը չի ընկնի 6 տոկոսից` մինչև ներկայիս խրհրդարանի լիազորությունների ժամկետի ավարտը 2015 թվականին։

Ficth–ի վերլուծաբանները միաժամանակ նշեցին ինչպես Մեծ Բրիտանիայի տնտեսության բարձր մակարդակը, այնպես էլ դրա քաղաքական կայունությունը, միաժամանակ` բրիտանական ֆունտ ստերլինգի կայուն դիրքով արժույթի շուկայում։ Այս ամենը, Ficth–ի կարծիքով, արտացոլվել է AA+ վարկանիշում և վարկանիշային «կայուն» կանխատեսման մեջ։

Fitch–ը Մեծ Բրիտանիայի վարկանիշն ուղղել է վերանայման 2013 թվականի մարտի 22–ին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեկ աստիճանով` Aaa–ից մինչև Aa1, Մեծ Բրիտանիայի վարկանիշային վարկանիշը նվազեցրել էր Moody’s Investors Service վարկանիշային գործակալությունը։ -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2016-06-09 16:00:03