«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է գործարկել «cash-back» համակարգը

23.04.2013 13:42
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է գործարկել «cash-back» համակարգը

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է գործարկել «cash-back» համակարգը, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ներկայում «cash-back» համակարգից կարող են օգտվել միայն բանկի աշխատակիցները: Շուտով տվյալ ծառայությունը հասանելի կլինի այն կորպորատիվ հաճախորդներին, ովքեր աշխատավարձ են ստանում պլաստիկ քարտերով, իսկ հետագայում` նաև բանկի բոլոր հաճախորդներին:

«Cash-back» համակարգը թույլ է տալիս Բանկի անկանխիկ սպասարկման ցանցում իրականացված գործարքի գումարի 1%-ը հետ մուտքագրել քարտային հաշվին: Այն գործում է բանկի զեղչային համակարգի ավելի քան 200 առևտրի և սպասարկման կետերում, այդ թվում` առևտրի կենտրոններ, հյուրանոցներ, ապահովագրական ընկերություններ, բժշկական, ինչպես նաև հանգստի և զվարճանքների բազմաթիվ կենտրոններ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ-ին, որի 100% բաժնետերն է հանդիսանում խոշորագույն ռուսաստանյան բանկերից մեկը` «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն: 2012թ. տարեվերջի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցների թիվը կազմում էր 462 (Գլխամասային գրասենյակում` 196 և մասնաճյուղերում` 266 աշխատակից): Բանկն ունի 16 մասնաճյուղ, որից 7-ը` Երևանում և 9-ը` մարզերում:  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև