Լեհաստանը պատրաստ է Հայաստանին մի քանի տասնյակ միլիոն եվրոյի չափով վարկ տրամադրել

23.04.2013 16:43
Լեհաստանը պատրաստ է Հայաստանին մի քանի տասնյակ միլիոն եվրոյի չափով վարկ տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Լեհաստանի կառավարությունը պատրաստ է Հայաստանին մի քանի տասնյակ միլիոն եվրոյի չափով վարկ տրամադրել, երեքշաբթի տնտեսական համագործակցության հայ–լեհական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի արդյունքում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տոմաշ Տոմչիկևիչը։

«Մենք պատրաստ ենք մի քանի տասնյակ միլիոն եվրոյի չափով ներդրումային վարկ տրամադրել ներդրումային ենթակառուցվածքների բարելավման համար, սակայն ոչ առևտրային նպատակների համար։ Մենք ևս մեկ վարկ ենք առաջարկում Լեհաստանից ապրանքներ գնելու համար»,– ասաց Տոմչիկևիչը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին ։

Ըստ նրա` հայկական կողմից տվյալ առաջարկի հարցում շահագրգռվածություն ցուցաբերելու դեպքում լեհական կողմը Հայաստանի կառավարության պաշտոնական դիմումն է ակնկալում` որպես փոխառու։

«Ամեն ինչ դեռ համաձայնեցման փուլում է գտնվում, մենք նախնական փուլում ենք, երեկ միայն առաջարկներ հնչեցին, և դրանք դեռ պետք է քննարկեն երկու երկրների  համապատասխան գերատեսչությունները»,– ավելացրեց նա։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև