Հայաստանը անկախ վարկանշային գործակալությունների ստեղծման կարիք ունի, ԿԲ

23.04.2013 18:49
Հայաստանը անկախ վարկանշային գործակալությունների ստեղծման կարիք ունի, ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում անկախ վարկանշային գործակալությունների ստեղծման անհրաժեշտություն կա, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը։

Հայաստանում անկախ վարկանշային գործակալությունների ստեղծման հարցը քննարկվել է USAID–ի կողմից ֆինանսավորվող «Գործընկերներ հանուն ֆինանսական կայունության» եռամյա ծրագրի արդյունքներին նվիրված ասուլիսի ժամանակ։

«Հայաստանի կապիտալի շուկան աճի լուրջ միտում ունի, և նման գործակալությունների ստեղծումը կբարձրացնի Հայաստանի միջազգային հեղինակությունը` թույլ տալով օգտվել այն հնարավորություններից, որոնք կհատկացնի այդ վարկանիշը»,– ասաց ԿԲ փոխնախագահը։

Նման գործակալությունների առկայությունը ծրագրի կետերից մեկն է, դրանց թվում են նաև Հայաստանում միջազգային ֆինանսական չափանիշների ներմուծումը, արտահանման վարկավորման գործակալության ստեղծումը, ԿԲ ճգնաժամային պատրաստվածության բարելավումը, աուդիտի և հաշվապահական հաշվառման  որակի բարելավումը և Դիլիջանում ԿԲ ուսումնական-հետազոտական կենտրոնի ստեղծման հայեցակարգը։

Երիցյանը տեղեկացրեց, որ քննարկվում է վարկանիշային գործակալությունների ստեղծման երկու տարբերակ` արտասահմանյան հեղինակավոր ընկերությունների ներգրավմամբ և միայն արտասահմանյան ընկերությունների մասնակցությամբ։

Նա ընդգծեց, որ նման գործակալությունների հասանելիությունն ապահովելու համար անհրաժեշտ է  պետության և մասնավոր հատվածի համագործակցությունը, և տվյալ պահին աշխատանքներ են տարվում հենց այդ ուղղությամբ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև