ՎՏԲ–ն 90.6 մլրդ ռուբլի զուտ շահույթ է ստացել և ավելացրել է վարկային պորտֆելը 10.8%–ով

24.04.2013 18:00
ՎՏԲ–ն 90.6 մլրդ ռուբլի  զուտ շահույթ է ստացել և ավելացրել է վարկային պորտֆելը 10.8%–ով

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/.  «ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100–տոկոսանոց սեփականատեր ՎՏԲ խմբի զուտ շահույթը 2012 թվականին կազմել է 90.6 մլրդ ռուբլի, ասվում է ընկերության հաշվետվությունում, հաղորդում է Банки.ру–ն։

2011 թվականի ընթացքում ՎՏԲ–ն վաստակել է ավելի քիչ` 90.5 մլրդ։ Մանրածախ բանկային բիզնեսը խմբին նախորդ տարի բերել է 66 մլրդ ռուբլի, կորպորատիվ–ներդրումայինը`52,4 մլրդ։

Չորրորդ եռամսյակի արդյուքններով, խմբի զուտ շահույթը հասել է ռեկորդային ցուցանիշի` 30.4 մլրդ ռուբլի` 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ ավելանալով գրեթե 70 տոկոսով։ Եռամսյակային շահույթի ցուցանիշը համապատասխանում է կապիտալի վերադարձին, որը տարեկան կտրվածքով 16.8 տոկոս է կազմում։

Անցած տարվա ընթացքում բանկային խմբի ակտիվների ծավալն աճել է 9.2 տոկոսով և հասել է 7 տրլն 415.7 մլրդ ռուբլու։ Վարկային պորտֆելը մեկ տարվա ընթացքում ավելացել է 10.8 տոկոսով` մինչև 5 տրլն 84.8 մլրդ։ Ֆիզիկական անձանց տրամադրած վարկերի ծավալն ավելացել է 35.9 տոկոսով և կազմել է 1 տրլն 120.2 մլրդ ռուբլի։ Պորտֆելում չաշխատող վարկերի բաժնեմասն անփոփոխ է մնացել` 5.4 տոկոս։

Ֆիզիկական անձանց միջոցների ծավալը մեծացել է 23.5 տոկոսով` մինչև 1 տրլն 434.1 մլրդ ռուբլի։ Զուտ տոկոսային եկամուտը 2011 թվականի ցուցանիշի համեմատ աճել է 8.4 տոկոսով` մինչև 246 մլրդ ռուբլի, զուտ կոմիսիոն եկամուտը` 232 տոկոսով` մինչև 48.3 մլրդ։ Խմբի զուտ տոկոսային մարժան նախորդ տարի կազմել է 4.2 տոկոս։ Չորրորդ եռամսյակի արդյունքներով` զուտ տոկոսային մարժան առանց Մոսկվայի բանկի պահուստների վերականգնման հավասարվել է 4.3 տոկոսի։

ՎՏԲ–ն ծրագրում է շահույթի ոչ պակաս քան 15 տոկոսը հղել դիվիդենդների վճարմանը։ Նախորդ տարի դիվիդենդներին հատկացվել է շահույթի մոտ 10 տոկոսը։ Շահույթի մյուս մասը ենթադրվում է ուղղել բանկային խմբի կապիտալին` բիզնեսի հետագա զարգացման համար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև