«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Էսքրոու հաշվով գործառնություններ է առաջարկում իր հաճախորդներին

25.04.2013 12:33
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Էսքրոու հաշվով գործառնություններ է առաջարկում իր հաճախորդներին

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին է առաջարկում Էսքրոու հաշվով գործառնություններ, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

Էսքրոու հաշիվը հանդիսանում է յուրահատուկ գործիք հաճախորդների առևտրային գործարքների իրականացման ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: Այն դեպքում, եթե հաճախորդը գնում/վաճառում է անշարժ/շարժական գույք կամ ներկայացնում է որևէ ծառայություն, սակայն վստահություն չունի իր գործընկերոջ նկատմամբ (այսինքն բացակայում է վաճառող-գնորդ վստահությունը), ապա բանկի և գործարքի կողմերի միջև կնքվում է եռակողմ պայմանագիր, որտեղ Բանկը հանդես է գալիս տվյալ գործարքի պայմանների կատարման լիարժեք երաշխավոր:

Բանկից հայտնում են, որ Էսքրոու հաշիվը հանդիսանում է լավագույն միջոց կողմերի վստահության հաստատման համար, քանի որ վճարումը կիրականացվի միայն պայմանագրային պարտավորությունների կատարման դեպքում:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ-ին, որի 100% բաժնետերն է հանդիսանում խոշորագույն ռուսաստանյան բանկերից մեկը` «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն: 2012թ. տարեվերջի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցների թիվը կազմում էր 462 (Գլխամասային գրասենյակում` 196 և մասնաճյուղերում` 266 աշխատակից): Բանկն ունի 16 մասնաճյուղ, որից 7-ը` Երևանում և 9-ը` մարզերում:  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25