25.04.2013 15:15
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է երկարաժամկետ սոցիալ–տնտեսական զարգացման մոդել մշակի, կարծում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը։
«Մեզ պետք է «Ռոսիա 2020» –ի նման մի մոդել։ Սա լավ փաստաթուղթ է, և այնտեղ փորձ է արվել վերանայել տնտեսական զարգացման մոդելը»,– «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասաց նա։
Ռազմավարություն 2020–ը մինչև 2020թ.–ը ՌԴ երկարաժամկետ սոցիալտնտեսական զարգացման հայեցակարգի նորացված տարբերակի համընդհանուր ընդունված կարճ անվանումն է, որի վրա ռուսական կառավարության պատվերով 2011թ.–ին աշխատել են Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի և Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի հազարից ավելի փորձագետներ։
Ըստ Սանդոյանի, Հայաստանը պետք է վերանայի բոլոր ռիսկերը և գործընթացները, որոնք տեղի են ունեցել վերջին տարիներին, որքան հնարավոր է ավելի շուտ հայեցակարգային, համակարգային որոշումներ ընդունի, որպեսզի շարժվի դեպի զարգացում։
«Իրականում ողջ 20–ամյա գործընթացը ցույց է տալիս, որ մենք չափազանց դանդաղ ենք առաջ շարժվում, և դա համաշխարհային ծավալով շատ վտանգավոր է։ Հաշվի առնելով մեր հարևան երկրների կենսամակարդակի 3–5 անգամ բարձր լինելու հանգամանքը»,– նշեց փորձագետը։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: