ԱԽՏ բորսաները առավելապես աճով են բացվել Հարավային Կորեայից ստացված տվյալների աճի ֆոնին

26.04.2013 12:49
ԱԽՏ բորսաները առավելապես աճով են բացվել Հարավային Կորեայից ստացված տվյալների աճի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակներն ուրբաթ` ապրիլի 26–ի առուվաճառքները բացել են  առավելապես աճով Հարավային Կորեայից ստացված տվյալների աճի ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին աճել է 0,38 տոկոսով՝ մինչև 13978,98  կետ: Հարավկորեական  KOSPI-ն նվազել է 0.32 տոկոսով՝ հասնելով 1945,26  կետի: Ավստրալական S&P/ASX 200-ն առուվաճառքի սկզբում ավելացրել է 0,35 տոկոսվ՝ հասնելով 5120,30 կետի:

Հարավային Կորեայի Կենտրոնական բանկի հաղորդման համաձայն` երկրի ՀՆԱ–ն այս տարվա հունվար–մարտին աճել է 0.9 տոկոսով` նախորդ տարվա չորրորդ եռամսյակի համեմատ, ինչը 0.7 տոկոսանոց կանխատեսումից դրական է։ Տարեկան կտրվածքով ՀՆԱ–ն ավելացել է 1.5 տոկոսով` 1.4 տոկոսի ակնկալիքների դիմաց։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև