Սբերբանկը 2013թ. հուլիսի 1-ից կդադարեցնի մագնիսական շերտով քարտերի թողարկումը

26.04.2013 14:44
Սբերբանկը 2013թ. հուլիսի 1-ից կդադարեցնի մագնիսական շերտով քարտերի թողարկումը

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի Սբերբանկը 2013թ. հուլիսի 1-ից կդադարեցնի մագնիսական շերտով քարտերի թողարկումը և կսկսի հաճախորդներին տեղափոխել չիպային տեխնոլոգիաներով պլաստիկ քարտերի վրա, լրագրողներին հայտարարեց վարկային կազմակերպության բանկային քարտերի և հաշվարկա-դրամարկղային ծառայությունների վարչության տնօրեն Ռոստիսլավ Յանիկինը, հաղորդում է Банки.ру-ն։

«Ծրագրում ենք մեր բոլոր քարտային պրոդուկտները տեղափոխել չիպային տեխնոլոգիայի վրա, և հուլիսից Սբերբանկի ցանկացած քարտ հենց չիպով կլինի,– ասել է Յանիկինը։ – Խարդախ օպերացիաների նվազման ռազմավարության շրջանակներում մենք ներկայումս յոթմղոնանոց քայլերով գնում ենք դեպի չիպերը։ Բանկիրի խոսքով` Սբերբանկի` առանց չիպի քարտերին բաժին է ընկնում պլաստիկ քարտերի պորտֆելի մոտ 60 տոկոսը, որը կազմում է 80 մլն քարտ։

«Երկու տարի անց ծրագրում ենք տեղափոխել ողջ պորտֆելը»,– ացելացրել է Յանիկինը։ Նա պարազաբանել է, որ Սբերբանկի պլաստիկ քարտը թողարկվում է երեք տարի ժամկետով, այդ պատճառով առավելագույնը երեք տարվա ընթացքում վարկային կազմակերպությունն առանց չիպի քարտ չի ունենա։

«Ռուսաստանի Սբերբանկ» ԲԲԸ–ն Ռուսաստանի և ԱՊՀ խոշորագույն բանկն է` ստորաբաժանումների ամենալայն ցանցով, տրամադրում է ներդրումային բանկային ծառայությունների ողջ շրջանակը։ 2012 թվականի սեպտեմբերից 50 տոկոս պլյուս մեկ բաժնետոմս գտնվում է ՌԴ Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո, ավելի քան մեկ երրորդ ակցիաները պատկանում են արտասահմանյան ընկերություններին։ Բանկը ռուսական տնտեսության հիմնական վարկատուն է և խոշոր բաժնեմաս ունի ավանդների շուկայում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև