Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $77,2 մլն

29.04.2013 11:58
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $77,2 մլն

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 2-26–ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $77,2 մլն՝ մեկ դոլարի դիմաց 413,6 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ  5,4 մլն եվրո և ավելի քան  552,8  մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 537,18 դրամ և 1 ռուբլու դիմաց 13,02 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 76,6  մլն դոլար, շուրջ 9,1 մլն եվրո և շուրջ 99,17 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 414,58 դրամ, 1 եվրոյի դիմաց 541,23 դրամ, ռուբլու դիմաց՝ 13,19 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, ապրիլի 15-21-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 37,8 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 36,9 մլն դոլար: ($1–ը 411,33 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև