Մետաղների շուկա. մետաղները վերականգնվել են չափազանց բացասական դինամիկայից հետո

29.04.2013 15:28
Մետաղների շուկա. մետաղները վերականգնվել են չափազանց բացասական դինամիկայից հետո

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 22–26–ն ընկած ժամանակահատվածում թանկարժեք ակտիվների գնանշումները, այդ թվում ոսկին, բարձրացել են` շարունակելով վերականգնվել նախորդ շաբաթվա չափազանց բացասական դինամիկայից հետո։
Ընդ որում թանկարժեք ակտիվների շրջանում աճի առաջատարներ են դարձել ոսկու գնանշումները` հինգից երեք նստաշրջանի ընթացքում բարձրացում ցուցադրելով։

Այդ ակտիվի գները շարունակեցին էական աջակցություն ստանալ ցածր գնային մակարդակներում ֆիզիկական գնումների կողմից։ Խոշորագույն համաշխարհային տնտեսությունից ստացված խառը մակրոտնտեսական վիճակագրությունը և ԱՄՆ դոլարի բավական պակաս վստահ դիրքերը նույնպես նպաստեցին դեղին մետաղի գրավչության բարձրացմանը։

Ոսկու գներն էական աճ ցուցադրեցին հինգշաբթի` ապրիլի 25–ին, որը մասամբ պայմանավորված էր ապրանքահումքային շուկաների գների դրական դինամիկայով, որը մեղմացրեց ԱՄՆ զբաղվածության շուկայից սպասվածից ավելի ուժեղ գտնվող տվյալների կողմից բացասական ազդեցությունը։ Բացի այդ, ոսկին բարձրացավ` աջակցություն ստանալով այն նորությունների ֆոնին, որ որոշ կենտրոնական բանկեր շարունակեցին գնել տվյալ ակտիվը իրենց պահուստների համալրման համար, նման արդյունքներ է ներկայացրել ԱՄՀ–ն։

Արդյունքում` դեղին մետաղի արժեքը նախորդ շաբաթ բարձրացավ 3,81 տոկոսով` մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1462,07 դոլարի։

Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու հեռանկարները հավանաբար անորոշ կմնան մինչև այն ժամանակ, քանի դեռ շուկան նոր նշանակալից կողմնորոշումներ չի ստանա։ Նախևառաջ շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի հիմնական տոկոսադրույքի վերաբերյալ ԱՄՆ ԴՊՀ հերթական երկօրյա նիստը, որի արդյունքները հայտնի կդառնան չորեքշաբթի` մայիսի 1–ին։ Հիշեցնենք, որ նախկինում հրապարակված ամերիկյան կարգավորիչի վերջին նիստի արձանագրությունները մատնանշեցին, որ Խորհրդի որոշ անդամներ մոնետար քաղաքականության նկատմամբ նախկինի պես հակված են առավել խիստ դիրքորոշման։

Ըստ մեր գնահատականների` ներդրողները զգուշություն կդրսևորեն և հետագա կողմնորոշումներ կփնտրեն ամերիկյան կարգավորիչի որոշման մեջ։ Եթե ուղեկցող հայտարարության մեջ էական փոփոխություններ չգտնվեն, ոսկին կարող է շարունակել իր աճը։ Սակայն, եթե դրամավարկային քաղաքականության հեռանկարների վերաբերյալ հայտարարությունը փոփոխության ենթարկվի, ոսկին կարող է կտրուկ նվազել։ Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու համար որպես աջակցության մակարդակ կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1395,0 ԱՄՆ դոլար նշանակումը։

Ներդրողների տրամադրությունների և թանկարժեք ակտիվի գնանշումների վրա նաև կարող են ազդել ԱՄՆ–ից ստացված մակրոտնտեսական տվյալները։ Այդ նորությունների շարքում պետք է առանձնացնել արդյունաբերական հատվածում մատակարարումների կառավարման ինստիտուտի PMI գնումների մենեջերների ցուցիչի տվյալների հրապարակումը, ADP գործակալության նոր աշխատատեղերի քանակը և ապրիլին գրանցված գյուղատնտեսական հատվածում զբաղվածների թվի փոփոխությունը։ Օվկիանոսի մյուս կողմից ակնկալվող չափավոր դրական վիճակագրությունը կարող է դրական տրամադրություններ առաջացնել հիմնադրամային հարթակներում և որոշակի ճնշում գործադրել ամերիկյան արժույթի վրա, այդ կապակցությամբ թանկարժեք մետաղի գնանշումները կարող են բարձրանալ։ Առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում դիմադրություն կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1526,0 ԱՄՆ դոլար նշանակումը։

Առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսված կարևոր իրադարձություններից նաև պետք է առանձնացնել հիմնական տոկոսադրույքի վերաբերյալ ԵԿԲ հերթական նիստը, ինչպես նաև դրա նախագահ Մարիո Դրագիի ավանդական ասուլիսը։ Վերջին շրջանում էապես ուժեղացել են այն սպասումները, որ եվրոպական կարգավորիչը կարող է նվազեցնել առանցքային տոկոսադրույքը։ Եթե այդ սպասումներն արդարացվեն, ԱՄՆ դոլարը կարող է զգալիորեն ամրապնդել իր դիրքերը` այդպիսով մետաղների շուկայում զգալի տատանում հրահրել։

Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքը բարձրացավ 1,58 տոկոսով` մեկ ֆունտ պղնձի դիմաց կազմելով 3,1755  ԱՄՆ դոլար։ Միաժամանակ կարմիր մետաղի գնանշումներն ամենազգալի բարձրացումը ցուցադրել են շաբաթվա կեսին, որը մեծ աստիճանով պայմանավորված էր տեխնիկական գործոններով, ինչպես նաև նրանով, որ որոշ ներդրողներ փակում էին իրենց կարճ դիրքերը զգալի նվազումից հետո։ ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի տնտեսությունների բարենպաստ տնտեսական վիճակագրությունը նույնպես լավատեսություն ավելացրեց։

Միաժամանակ պետք է նշել, որ ինչպես շաբաթվա սկզբին, այնպես էլ առևտրային հնգօրյակի ավարտին, տվյալ մետաղի գնանշումները ճնշման տակ են գտնվել, քանի որ Չինաստանից սպասվածից ավելի թույլ տվյալները կրկին ամրապնդեցին այդ ակտիվի պահանջարկի հեռանկարների վերաբերյալ մտավախությունները։ Միաժամանակ Լոնդոնի մետաղների բորսայում տվյալ ակտիվի բորսային պաշարի ռեկորդային նոր աճն ընթացիկ շաբաթ նույնպես խոչընդոտեց կարմիր մետաղի գնանշումների աճին։

Առաջիկա շաբաթ պղնձի դինամիկան մեծապես կախված կլինի ԱՄՆ–ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից, ինչպես նաև ամերիկյան արժույթի դինամիկայից։ Ակնկալվում է, որ տվյալ վիճակագրությունը չափավոր դրական կգտնվի։ Եթե այդ կանխատեսումներն արդարացվեն, և PMI ցուցիչիև ապրիլին գրանցված գյուղատնտեսական հատվածում նոր աշխատատեղերի քանակի տվյալները բարենպաստ գտնվեն, գունավոր մետաղները, այդ թվում պղինձը, կարող են շարունակել իրենց աճը։ Կարմիր մետաղի գնանշումներն էական ազդակ կստանան այն դեպքում, եթե ամերիկյան կարգավորիչի որոշման մեկնաբանություններն ԱՄՆ տնտեսություն բարելավում առաջացնեն։

Սակայն եթե տվյալ վիճակագրությունը չարդարացնի հույսերը, իսկ ամերիկյան և եվրոպական կարգավորիչների որոշումները հիասթափեցնեն ներդրողներին, պղինձը կարող է նաև էժանանալ։ Աճին նաև կարող են խոչընդոտեն Չինաստանի արտադրողական հատվածի գործնական ակտիվության ցուցիչի թույլ տվյալները։  Հաջորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի գնանշումների տատանման ենթադրելի միջակայքը կկազմի մեկ ֆունտ պղնձի դիմաց 3,00 – 3,35 ԱՄՆ դոլար։ –0–

Միքայել Վերդյան, FOREX CLUB–ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև