Ռուսաստանն ու Ճապոնիան 1 մլրդ դոլար ծավալով ներդրումային պլատֆորմ են ստեղծում

30.04.2013 13:12
Ռուսաստանն ու Ճապոնիան 1 մլրդ դոլար ծավալով ներդրումային պլատֆորմ են ստեղծում

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Զարգացման և արտաքին քաղաքական գործունեության բանկ» պետական կորպորացիան (Վնեշէկոնոմբանկ, ՎԷԲ), Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամը (ՌՈՒՆՀ), և Ճապոնիայի բանկը միջազգային համագործակցության համար (JBIC) 1 մլրդ դոլար ծավալով ռուս–ճապոնական ներդրումային հարթակ են ստեղծում։ Համապատասխան փաստաթթւղթը ստորագրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբէի ներկայությամբ։

Նոր մեխանիզմի շրջանակներում ՌՈՒՆՀ–ն և JBIC–ը 500 միլիոնական դոլար կներդրնեն։ ՎԷԲ–ը կդիտարկի նախաձեռնությունը պաշտպանելու համար նախագծերի իրագործման և ֆինանսական նոր պրոդուկտների մշակման անհրաժեշտ ֆինանսավորման տրամադրման հնարավորությունը, հաղորդում է rbc.ru–ն։

Հարթակը թույլ կտա ընդլայնել երկու երկրների տնտեսական համագործակցությունը, ավելացնել ներդրումային հոսքը Ռուսաստանի և Ճապոնիայի միջև, ինչպես նաև դյուրացնել տեխնոլոգիաների և փորձի փոխանակումը, նշված է համատեղ փաստաթղթում։ Տվյալ նախաձեռնության շրջանակներում ՌՈՒՆՀ–ն և JBIC–ը ներդրումներ են ծրագրել առևտրա–տնտեսական փոխգործակցության տարբեր ուղղություններով` ներառյալ Հեռավոր Արևելքի և Արևելյան Սիբիրի նախագծերը, ենթակառուցվածքի զարգացումը, առողջապահության և քաղաքային արդյունավետ միջավայրի («խելացի քաղաքներ»), ստեղծման բնագավառում, էներգիայի այլընտրանքային աղբյուրներ։

Այսօր Վ. Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ճապոնիայի հարաբերությունները դրական ուղով են զարգանում, ինչը դրսևորվել է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ռեկորդային մակարդակով։ «Իհարկե, այնպիսի երկրների համար, ինչպես Ռուսաստանն ու Ճապոնիան, բացարձակ արժեքով այն դեռ փոքր է»,– նշել է նախագահը։

Ս.Աբէն իր հերթին նույնպես դրական է գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան, ավելացնելով, որ գոյություն ունեն զգալի հնարավորություններ դրանց հետագա ամրապնդման համար։ «Մեր հետագա համագործակցության ներուժը դեռ բավարար չի բացվել»,– ասել է Ճապոնիայի վարչապետը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև