ՀՀ առևտրային բանկերը 2013 թ.-ի I եռամսյակում պետբյուջե են վճարել մոտ 8,6 մլրդ դրամ

30.04.2013 14:52
ՀՀ առևտրային բանկերը 2013 թ.-ի I եռամսյակում պետբյուջե են վճարել մոտ 8,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում 2013 թվականի I եռամսյակի արդյունքներով ընդգրկվել է 21 առևտրային բանկ, որոնք  պետբյուջե են վճարել մոտ 8.6  մլրդ դրամ, հայտնում է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ):

Միաժամանակ 2012 թվականի հունվար-մարտին 20 բանկերի կողմից պետբյուջե վճարված հարկերի ծավալը կազմում էր 6,9 մլրդ դրամ:

Տվյալների համաձայն՝ բանկերի կողմից վճարված բոլոր հարկերի կառուցվածքում  հարկային մարմինները բանկերից հավաքել են ավելի քան 8,5 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմինները՝ 59,4 մլն դրամ:

Միաժամանակ բանկերին հաշվետու ժամանակահատվածում բաժին է ընկել Հայաստանի հազար խոշորագույն հարկատուների կողմից վճարած հարկերի ընդհանուր ծավալի 5,8 տոկոսը:

Առաջատարների թվում են՝ ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ (ավելի քան 1 մլրդ դրամ՝ 189-րդ տեղ), ՎՏԲ Հայաստան բանկը (ավելի քան  988,3 մլն դրամ՝ 21-րդ տեղ), Յունիբանկը (մոտ 810,6 մլն դրամ՝ 28-րդ տեղ), HSBC բանկ Հայաստանը (շուրջ 804 ,4 մլն դրամ՝ 29-րդ տեղ) և Ամերիաբանկը (ավելի քան 615,7 մլն դրամ, 38-րդ տեղ):
Առաջին հարյուր խոշոր հարկատուների թվում են նաև Արդշինինվեստանկը  (մոտ 537,2 մլն դրամ, 44-րդ տեղ), Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը (մոտ 522,5 մլն դրամ՝ 46-րդ տեղ), Ինեկոբանկը (մոտ 480,4 մլն դրամ՝ 47-րդ տեղ), Հայբիզնեսբանկը (շուրջ 410,5 մլն դրամ, 57-րդ տեղ), Արարատբանկը (ավելի քան 386,7 մլն դրամ, 67-րդ տեղ), Պրոմեթեյ բանկը (ավելի քան 341,9 մլն դրամ, 86-րդ տեղ),  Կոնվերս բանկը (մոտ 338,5 մլն դրամ, 91-րդ տեղ։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 2013թ. առաջին եռամսյակում պետբյուջե են վճարել ավելի քան 146,3 մլրդ դրամ՝ 2012 թվականի առաջին եռամսյակի 121,3 մլրդ դրամի դիմաց: ($1 – 410,45 դրամ): –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև