ՎՏԲ-Հայաստան Բանկի զուտ եկամուտը 2012 թվականին 3,8 մլրդ դրամ է կազմել

30.04.2013 15:09
ՎՏԲ-Հայաստան Բանկի զուտ եկամուտը 2012 թվականին 3,8 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի տարեկան զուտ եկամուտը կազմել է 3 821 մլն ՀՀ դրամ, հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն երեքշաբթի ներկայացրել է 2012թ.-ի ֆինանսական արդյունքները` Միջազգային ֆինանսական հաշվետվության ստանդարտներին (ՄՖՀՍ) համապատասխան:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, 2012 թվականի ընթացքում Բանկի ակտիվները աճել են 19.1%–ով մինչև 211 301 մլն ՀՀ դրամ։ Միաժամանակ, բանկի ընդհանուր վարկային պորտֆելը (վարկեր և ավանսներ հաճախորդներին) 2012 թվականին աճել է 31.3%, 128 027 մլն ՀՀ դրամից մինչև 168 084 մլն ՀՀ դրամ, ինչը ապահովեց Բանկին առաջին տեղը ՀՀ բանկային համակարգում:

Իրավաբանական անձանց տրամադրած վարկերը 2012 թվականի արդյունքներով աճել են 30.1%–ով`79 188 մլն ՀՀ դրամից մինչև 103 037 մլն ՀՀ դրամ, և կազմել  ընդհանուր վարկային պորտֆելի 61.3%–ը:

Միաժամանակ, ֆիզիկական անձանց տրամադրած վարկերը կազմել է Բանկի վարկային պորտֆելի 38.7%–ը: Ֆիզիկական անձանց վարկերի մասով վարկային պորտֆելը աճել է 33.2% -ով` մինչև 65 048 մլն ՀՀ դրամ: Ֆիզիկական անձանց տրամադրած վարկերով ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցրել է շուկայի նշանակալի մասը` 13.3%, ինչը թույլ է տվել զբաղեցնել 2-րդ տեղը:

Հաճախորդներից ներգրավված միջոցների ծավալը աճել է 26 146 մլն ՀՀ դրամով, կազմելով` 105 624 մլն ՀՀ դրամ: Ֆիզիկական անձանց միջոցների ծավալը 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 54.3% և կազմել է 72 633 մլն ՀՀ դրամ, ինչը կրկին անգամ ապացուցեց ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջատար դիրքերը ֆիզիկական անձանց միջոցների ներգրավման շուկայում:

Ֆիզիկական անձանց միջոցների ներգրավման վարկանիշում Բանկը 5-րդ տեղից տեղափոխվել է 4-րդ, ինչն արտացոլվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից զբաղեցրած շուկայի մասի ավելացմանը` 8%-ից 10%:

Իրավաբանական անձանցից ներգրաված միջոցների ծավալը կազմել է 32 991 մլն ՀՀ դրամ։

Մամուլի հաղորդագրության համաձայն, հիմնական գործունեությունից ստացված եկամուտը նախորդ տարվա  նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատությամբ աճել է 16.9%-ով մինչև 14 733 մլն ՀՀ դրամ: Զուտ տոկոսային եկամուտը ավելացել է 18.5%-ով մինչև 12 532 մլն ՀՀ դրամ: Զուտ միջնորդավճարային եկամուտը կազմել է 2 201 մլն ՀՀ դրամ, 2011 թվականի համեմատությամբ ավելանալով 8.5%-ով:

«2012 թվականը ՎՏԲ-Հայաստան Բանկի համար համառ աշխատանքի և կայուն առաջընթացի տարի էր: Մեզ հաջողվեց ոչ միայն հասնել, այլև մի շարք ցուցանիշներով գերազանցել մեր նպատակները և ցուցաբերել բարձր ֆինանսական արդյունքներ»,– Հաշվետու ժամանակաշրջանում Բանկը ունեցավ նշանակալի առաջընթաց բիզնեսի բոլոր ոլորտների զարգացման ուղղությամբ: Ինչը մենք իրոք համարում ենք մեր ձեռք բերումը, դա այն փոփոխություններն են, որոնք մենք կարողացանք իրականացնել հաճախորդների սպասարկման որակական մակարդակի բարձրացման  բնագավառում, ներդնել նորարական լուծումներ հեռակառավարման ծառայությունների և կորպորատիվ վարկավորման ոլորտում: Դրանք շատ կարևոր նպատակներ են, որոնք մենք կարողացանք դնել մեր առջև և կարճ ժամանակահատվածում իրականացնել»,– մամուլի ծառայությունից մեջբերում են ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յու. Գուսևի խոսքը։

Նա նշել է, որ հաշվետու ժամանակաշրջանում Բանկը նշանակալի առաջընթաց է ունեցել բիզնեսի բոլոր ոլորտների զարգացման ուղղությամբ:

«Դա մենք իրոք համարում ենք մեր ձեռքբերումը, դրանք այն փոփոխություններն են, որոնք մենք կարողացանք իրականացնել հաճախորդների սպասարկման որակական մակարդակի բարձրացման  բնագավառում, ներդնել նորարական լուծումներ հեռակառավարման ծառայությունների և կորպորատիվ վարկավորման ոլորտում: Դրանք շատ կարևոր նպատակներ են, որոնք մենք կարողացանք դնել մեր առջև և կարճ ժամանակահատվածում իրականացնել»,– ասել է նա։

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ դարձավ 2004թ. ապրիլին։ Ներկայում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն:

Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ (23–ը`Երևանում և 44–ը` հանրապետության մարզերում)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև