ՀՀ տասնմեկ վարկային կազմակերպություններ ընդգրկվել են 1000 խոշոր հարկատուների ցուցակում

30.04.2013 15:15
ՀՀ տասնմեկ վարկային կազմակերպություններ ընդգրկվել են 1000 խոշոր հարկատուների ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ինը վարկային կազմակերպություններ ընդգրկվել են 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում` 2013 թվականի առաջին առամսյակում պետբյուջե վճարելով 895,2 մլրդ դրամ, տեղեկանում ենք Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի կայքից։

Միաժամանակ, վարկային կազմակերպությունների կողմից վճարած բոլոր հարկերի կառուցվածքում ուղղակի հարկերը կազմել են 94.1 տոկոս կամ մոտ 842,7 մլն դրամ։

Վարկային կազմակերպություններին բաժին է ընկել հաշվետու ժամանակահատվածում հազար խոշոր հարկատուների վճարած հարկերի 0.6 տոկոսը։

ՊԵԿ–ի հրապարակած ցուցակում ընդգրկվել են` Ֆինքա ընկերությունը (240,9 մլն դրամ` 118–րդ), Նորվիկը (114,6 մլն դրամ` 215–րդ տեղ), ԱԳԲԱ–Լիզինգը (100,7 մլն  դրամ` 204–րդ տեղ), Ֆաստ Կրեդիտը (99,5 մլն – 243–րդ տեղ), Կամուրջը (մոտ 72,7 մլն դրամ` 331–րդ տեղ), Ազգային հիփոթեքային ընկերությունը (52,1 մլն դրամ` 453–րդ տեղ), ՍԵՖ Ինտերնեշնլ (96,8 մլն դրամ` 255–րդ տեղ), Բլեսսը (47,6 մլն դրամ` 492–րդ տեղ), Էքսպրես Կրեդիտը (25,5 մլն դրամ`  838–րդ տեղ), Նոր Հորիզոնը (23,7 մլն դրամ`  891–րդ տեղ), Արեգակը (20,9 մլն դրամ` 980–րդ տեղ)։

Ընդհանուր առմամբ Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2012 թվականին պետբյուջե են վճարել ավելի քան 558.5 մլրդ դրամ` 2011 թվականի 483.5 մլրդ դրամի դիմաց։

Հայաստանի 1000 խոշոր հարկատուներն ընդհանուր առմամբ 2013 թվականի առաջին եռամսյակում պետբյուջե են վճարել ավելի քան 146.3 մլրդ դրամ` 2012 թվականի հունվար–մարտի 121.3 մլրդ դրամի դիմաց (1 դոլարը` 410,45 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև