Հայաստանում փողի զանգվածի ծավալը մարտին ավելացել է 1,3%–ով և 1363,9 մլրդ դրամ կազմել

30.04.2013 15:38
Հայաստանում փողի զանգվածի ծավալը մարտին ավելացել է 1,3%–ով և 1363,9 մլրդ դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2013թ.-ի մարտի վերջում, 2012 թվականի փետրվարի համեմատ, աճել է 1.3%–ով և կազմել է ավելի քան 1363.9  մլրդ դրամ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով` բանկային համակարգից դուրս կանխիկ գումարի ծավալը մարտի վերջին կազմել է շուրջ 344 մլրդ դրամ՝ 2012 թվականի փետրվարի վերջի ավելի քան 342.2 մլրդ դրամի դիմաց, ցպահանջ ավանդները (դրամով) 158.1 մլրդ դրամ են կազմել` նախորդ ամսվա վերջի 168.7 մլրդ դրամի դիմաց։

Ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում ավելի քան 211.3 մլրդ դրամ է կազմել` փետրվարի վերջի 202.5 մլրդ դրամի դիմաց։ Ընդ որում, արտարժույթով ավանդների ծավալը շուրջ 650.4 մլրդ դրամ է կազմել` նախորդ ամսվա վերջի 633.4 մլրդ դրամի դիմաց։

Միաժամանակ փողի բազմարկիչը մարտի վերջին 2,11 է կազմել՝ փոտրվարի  համեմատ ավելանալով 0, 04 կետով։ (1 դոլարը` 410,45 դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև